Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելն ասում էր՝ դու ես վերցրել, քոնն է, հո չէր ասում ես եմ հրամանատարը, տուր ինձ»

Փետրվար 26,2014 22:33

5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պալկովնիկ) սրտնեղում է, երբ ազատամարտիկներն իրենց մարտական ընկերներին մեղադրում են պատերազմի ժամանակ թալանով զբաղվելու մեջ:

«Նման բաներ խոսող ազատամարտիկները գլուխները պատով են տալիս: Հայերի բնավորության մի վատ գիծ կա՝ նախանձությունը, փնովելը,  գցելը: Դա ինձ չի զարմացնում: Սուրիկ Խաչատրյանը եղել է գումարտակի հրամանատար, Գորիսի գնդում, հետո բրիգադում, եղել է կռիվների մեջ, մասնակցել է, ոնց կարող էր գումարտակի հրամանատարը միայն թալանով զբաղվել, բա իրա մարդկանց ով էր ղեկավարում, ով էր Կուբաթլուի, Հորադիզի շրջաններում հաղթանակներ տանում:  Իսկ նրանք,  որ ասում են՝ չենք տեսել Սուրիկ Խաչատրյանին պատերազմի ժամանակ, բա էդ ասողներին ո՞վ է տեսել»,- Aravot.am-ին ասաց պարոն Ավագյանը:

Նրա պատմելով, պատերազմի ժամանակ թուրքի թողածը զինվորից մինչեւ հրամանատար ով հասցրել է, վերցրել է: Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանն ասում էր, ով առաջինը վերցրեց նրանն է. «Ով որ առաջինը վերցնում էր, պարոն Գրիգորյանն ասում էր՝ դու ես վերցրել, քոնն է, հո չէր ասում ես եմ հրամանատարը, տուր ինձ: Ես դա թալան չեմ համարում, եթե թուրքը թողել, փախել  է էդ ապրանքը, ինչո՞ւ պետք է փչանա: Ով կարողացել, վերցրել օգտագործել է: Դա թալան չէ, ռազմավար է : Եթե ինչ-որ մեկը չի  կարողացել կամ ի վիճակի չի եղել, թույլ չեն տվել կամ խելքը չի կտրել՝ վերցնի,  ինչո՞ւ է ուրիշներին նախանձում: Ի՞նչ թալանի մասին է խոսքը: Էդ թալանի մասին խոսողներն ինչով էին զբաղված: էդ խոսող մարդկանց մոտ ազնվություն, մարդկայնություն, տղամարդկություն չկա: Նրանց մեջ խոսում է միայն նախանձը, որ իրենք ոչ մի բանի չեն հասել, դրա համար էլ նախանձում են»:

Պալկովնիկը նաեւ պատմեց, որ պատերազմից հետո ինքն էլ հետը  մի մեքենա փայտ է բերել.«Դա՞ էլ է թալան, դրանով պետք է հարստանա՞մ: Էդ ասողներին հարց եմ տալիս, դուք ինչո՞ւ չեք թալանել, ձեր ձեռքը  բռնել էին:  Ախր դա թալան չէ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լռիվ բարոյազրկություն,՝ վերնախավ կոչվող ոհմակում։

  2. Արա says:

    Այ քեզ անկեղծ էշություն…

  3. Քաղաքացի says:

    … թուրքի աղջիկներ էին էլի, գերի էին ընկնում, հո չէինք թողնելու առանց սիրո, ով հասցնում էր բռնաբարում էր, գեներալ Մանվելը հո չէր ասում տվեք միայն ես բռնաբարեմ, բոլորով համերաշխ բռնաբարում էինք: Կռիվա, իսկ կռվում ի՞նչ բռնաբարություն, դա սեր էր երկու ժողովրդների, անխախտ սեր. – Պոլկովնիկ:

  4. ohan says:

    парон Абраамян не нарушайте принцип свободы слова. второй разза неделью вы не пропускаете мои комментарии!!

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հետեւեք մեր կայքում մեկնաբանություններ գրելու կանոններին, եւ Ձեր մեկնաբանությունները անպայման կտեղադրվեն: Կոնկրետ դեպքում՝ չի տեղադրվել Ձեր այն մեկնաբանությունը, որտեղ հայերեն բառերը գրված են ռուսերեն տառերով: Դա մեր կանոնների խախտում է:

  5. Տիտալ says:

    Էտ պալկովնիկին ասեք բերանը չբացի, մի բան տվեք, թող հա ուտի, թե չէ օտարներին արի բացատրի, որ որ պոլկովնիկը ոչխարի ածական ա:

  6. Karo says:

    ,,պալկովնիկը,, և իր նմանները կեղծում են Հայաստանի նորագույն պատմությունը, կռիվը դեռ չավարտված արդեն կռվողներին մոռացել են , էդ ոնց եղավ որ ռազմավար կոչվածը անընդհատ մի քանի հոգի էին առաջինը տեսնում?

  7. ԳԻԺ says:

    Էն որ շալանգներով թալանը տանում էին Էջմածին տեղյակ չես, սպիրտից ու ցորենից սկսած, խոշոր ու մանր եղջրավոր անասունը, Ֆիզուլու բազաների ու պահեստների հարստությունը քիչ էր, տներից գորգեր ու եղած հարստությունն էիք թալանում: Հանկարծ փորձեր մի զինվոր գազի բալոն վերցներ, դա մահապատիժ էր, ինչու եք ստում, Բրիգադի բոլոր կամավորները տեսել են գիտեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728