Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ից վճարովի կդառնան պոլիկլինիկական մի շարք ծառայություններ. «Ազատություն» ռ/կ

Փետրվար 26,2014 22:22

Գալիք ամսվա սկզբից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան: Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ՝ եթե, իհարկե, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերում ընդգրկված չեն:

Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարլեն Անտոնյանի տեղեկացմամբ՝ այս նոր կարգը դեռևս չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա:

«Սա շատ սիմվոլիկ համավճար է», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա: – «Մարզերում չենք կիրառում սկզբնական շրջանում: Կկիրառենք այն բանից հետո, երբ դրա դրական արդյունքը կունենանք և դրա անհրաժեշտությունը կառաջանա»:

Հարցին, թե ինչը կհամարվի դրական արդյունք, Անտոնյանն արձագանքեց․ – «Եթե մենք փորձում էին հիվանդանոցային ծառայությունների համավճար դնելով ստվերի դեմ պայքարել այնտեղ և լուրջ գումարներ ներգրավել, այստեղ հիմնական նպատակը նա է, որպեսզի կարողանանք բուժանձնակազմի խրախուսման միջոցով (որովհետև ստացված գումարի 50 տոկոսից ոչ պակասը պետք է վճարվի բուժանձնակազմին որպես աշխատավարձ) կարողանանք հիվանդներին, բնակչությանն ուղղորդել դեպի առաջնային օղակ»:

Երևանի բնակիչները, սակայն, այդ վճարումները սիմվոլիկ չեն համարում․ եթե մի քանի հետազոտությունների կարիք առաջանա, ստիպված են լինելու վճարել 3-5 հազար դրամ: Շատերը պնդում էին, որ չեն վերացել նաև «ոչ պաշտոնական» վճարումները, ուստի կրկնակի են վճարելու:

Մարտի 1-ից օրական 5 հազար պիտի վճարեն նաև այն հղիները, ովքեր բարդություններով կընկնեն հիվանդանոց:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728