Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական թեկնածու ախպերներ՝ տարբեր հայրանունով

Փետրվար 26,2014 22:03

Մարտի 9-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական եւ Դեբեդավան գյուղերում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ գյուղերում ապրում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները: 1050 բնակիչ ունեցող Զորականում գրանցված է համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ 33-ամյա Սուրեն Մարտիրոսյանը եւ անկուսակցական, 33-ամյա Գուրգեն Բաղիրյանը: Մեր տեղեկություններով՝ Գուրգեն Բաղիրյանը Սուրեն Մարտիրոսյանի ընկերն է եւ առաջիկա օրերին կհանի իր թեկնածությունը: Զորական համայնքի ավագանու 5 տեղի համար գրանցվել է 6 թեկնածու, որից 2-ը ՀՀԿ, մեկը՝ ՀՅԴ անդամ է, մնացածներն՝ անկուսակցական:

638 բնակիչ ունեցող Դեբեդավանում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցված գործող գյուղապետ, անկուսակցական, 54-ամյա Վանյա Դամիրչյանը եւ ՀՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող, 55-ամյա Ֆեդյա Էլչիբեկյանը: Դեբեդավանի ավագանու 5 տեղին հավակնում է 7 հոգի, որից 5-ն անկուսակցական է, 2-ը՝ ՀՀԿ անդամ: Ուշագրավ է , որ ավագանու անդամության թեկնածու առաջադրված ՀՀԿ անդամները հարազատ եղբայրներն են՝ 1967թ. ծնված Ավանես Դարգինյանը եւ 1963թ. ծնված Սեյրան Դարգինյանը: Սակայն առաջինի հայրանունը փաստաթղթերում նշված է «Յուրա», երկրորդինը՝«Յուրի»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728