«Eurosport»-ը պեղել է անցյալի ու ներկայի հանրահայտ այն ֆուտբոլիստներին, որոնք մարզական կարիերայի ընթացքում քրտնաջան աշխատել են ոչ միայն խաղադաշտի կանաչ գազոնի վրա ներկայումս բազմազավակ հայր են:
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլի հինգ երեխաներից չորսը տղա են, որոնցից առաջին երկուսին հայրը, ի պատիվ «Ռեալի» հանրահայտ ֆուտբոլիստներ Խորխե Վալդանոյի եւ Ուգո Սանչեսի, տվել է նրանց անունը:
Դեւիդ Բեքհեմը չորս հարազատ երեխա ունի ու հազարավոր այլ երեխաներ, որոնց երջանկություն է պարգեւում իր բարեգործական միջոցառումներով:
Կարդացեք նաև
Հանրահռչակ Զինեդին Զիդանը չորս արու զավակների հայր է: Նրանք բոլորն էլ մարզվում են «Ռեալի» դպրոցում: Տղաներից ամենահեռանկարայինը, թերեւս, 18-ամյա Էնցո Զիդանն է, որը Իսպանիայի ու Ֆրանսիայի պատանեկան հավաքականների միջեւ ընտրություն կատարվելիս նախապատվությունը տվել է երկրորդին:
Սակայն նշված երեք ֆուտբոլիստների չարչարանքը խաղադաշտից դուրս ոչինչ է լեգենդար բրազիլացի Գարինչայի ժառանգության դիմաց: Գարինչան պաշտոնապես 14 երեխա ունի: Խոսքը միայն այն զավակների մասին է, որոնց ֆուտբոլիստը ճանաչել եւ ընդունել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ