Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղրիմի իրավիճակին միջամտելու մեջ մեղադրում են Մոսկվային

Փետրվար 26,2014 21:21

Ուկրաինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը, լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն հայտարարություն են տարածել այն մասին, որով երկրի ներքին գործերին, մասնավորապես՝ Ղրիմի իրավիճակին միջամտելու մեջ մեղադրում են Մոսկվային: Utro.ru-ի փոխանցմամբ`եռյակը  համատեղ հայտարարությամբ քննադատել է ՌԴ Պետդումայի պատգամավորների գործողությունները, որոնք առաջարկել են թերակղզին միացնել Ռուսաստանի կազմին:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է`«Ռուսաստանը բոլոր ժամանակներում միջամտել է Ուկրաինայի ներքին գործերին: Պետդումայի ներկայացուցիչների գաղափարները՝ ուղղված Ղրիմը Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն` պետք է դատապարտվի, իբրեւ Ուկրաինայի սահմանադրական կարգը եւ երկրի տարածքային ամբողջականությունը տապալելու կոչ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728