Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ Գյումրին ՀՀ տարածաշրջանի ամենավտանգավոր քաղաքն է». փաստաբան

Փետրվար 26,2014 21:17

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն  Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի երկրորդ փաստաբանը` Հունան Բաբայանը: Նա, անդրադառնալով այն մեղադրանքին, որ Հարություն Սարգսյանը սպանություն է կատարել խանդի հողի վրա, ասաց. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Գյումրին ՀՀ տարածաշրջանի ամենավտանգավոր քաղաքն է, որտեղ մարդիկ իրար սիրում են առանց ճանաչելու, խանդում են առանց ճանաչելու»: Փաստաբանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը այս մի վարկածի վրա կանգ առնելով, չի դիտարկել այլ վարկածներ:

Նա խոսեց նաև այն մասին, որ վկաների մեծ մասը քննչական են հրավիրվել ստիպողաբար, ճնշումների ու հոգեբանական բռնությունների ներքո. երկու օր մնացել են ոստիկանության ստորաբաժանումներում: Փաստաբանը անդրադարձավ նաև մեղադրանքում տեղ գտած  Հարություն Սարգսյանի բնութագրին, համաձայն որի, նա խանդոտ ու քինախնդիր անձ է: «Վկաները, որոնք ըստ նախաքննական ցուցմունքի, Հարություն Սարգսյանին խանդոտ, ագրեսիվ, քինախնդիր էին համարում, եկան դատարան ու ապացուցեցին, որ նա հավասարակշռված  անձնավորություն է: Այսինքն` ապացույցները արհեստական էին փորձել ստեղծել»,- ասաց Հունան Բաբայանը:

Այնուհետ անդրադառնալով  Հարություն Սարգսյանի մոր` Անահիտ Նիկոլյանի` դատարանին տված ցուցմունքին, ըստ որի նշանադրության կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կարեն Եսայանի ու Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի միջև,  փաստաբանն ասաց, որ դատարանը, որպես վկա դատարան չհրավիրեց անգամ Սպարտակ Ղուկասյանին, չհարցաքննեց նրան ու չպարզեց` ինչ հեռախոսահամարներ է  ունեցել վերջինս, որ տիրույթներում է օգտագործել:  Ըստ փաստաբանի, դատարանը , նույնիսկ մերժեց իրենց միջնորդությունը, երբ մասնավորապես հարցման արդյունքում իրենք ձեռք էին բերել վկա, ով կփաստեր Կարենի ու Սպարտակի հակասությունը:

«Մենք հակված չենք մտածելու, որ քննչական մեծ խումբը չի տեսել այս վարկածները, միտումնավոր չի տեսել, որ որևէ մեկը չվնասվի ու գործը հասնի դատարան: Օբյեկտիվ  ու բազմակողմանի քննություն չի տարվել»,-եզրափակեց Հունան Բաբայանը: Նա  ևս դատավոր Մարտին Սարոյանին խնդրեց Հարություն Սարգսյանին արդարացնել `չեղյալ համարելով  Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    մԻԱԿՈՂՄՆԱՆԻԵ

  2. Սամվել Բալոյան says:

    մԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՔ լուսաբանում, էդ մեղադրյալը, մի բան ասեմ , հեչ հացադուլավորի տեսք չունի,Անահիտ Նիկոլյանը , նրա մայրը, Բարգավաճից ընտրական հանձնաժողովի քարտուղար էր և Մարտունիկ Գրիգորյանի վստահված անձը 2012 թվականի մայիսի ընտրություններում, չեք մտածում, թե ում մատն է իրականում խառը այդ սպանության մեջ? քաղաքում շատ հետաքրքիր բաներ են խոսում էդ պատգամավորի և սպանության հետ նրա առնչության մասին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728