Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, այսօր լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվել է: Վարչապետն ասաց, որ իսպանական այն ընկերությունը, որն իրականացնում է շինարարությունը, իր տեխնիկական պահանջներին համապատասխան աշխատանքները կսկսի այն ժամանակ, երբ որ մասնագետները կտան դրական եզրակացություն. «Այս պահի դրությամբ ֆինանսական որևէ խոչընդոտ գոյություն չունի, որպեսզի այդ ծրագիրը նորմալ ընթանա և որևիցե սահմանափակումներ ֆինանսավորման առումով մենք չունենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ