Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը`ղալլաթի եւ մնացածի մասին

Փետրվար 26,2014 19:06

Պարոն վարչապետ, ոչ իշխանական ուժերը պահանջում են ձեր հրաժարականը, արդարադատության նախարարն էլ ասում է՝ ղալաթ են անում, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա`այսօր այս հարցը խորհրդարանում լրագրողները տվեցին Տիգրան Սարգսյանին: «Պետք է ասեմ, որ քաղաքական ուժերի իրավունքն է, որի մասին ես արտահայտվել եմ մի քանի անգամ: Դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից: Եվ բնական է, որ միշտ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, նրանք կարող են այդ գործիքից օգտվել, և դա նորմալ քաղական պայքարի ձևի է»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի արտահայտությանը, ապա Տիգրան Սարգսյանը  կարծում է, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել ինչ-որ քաղաքական դեբատներ`հնարավորություն ընձեռելով ընդդիմախոսներին նախապատրաստվել և շատ ավելի «կոշտ ու կոպիտ» պատասխանել: «Կարծում եմ, որ մենք պետք է համարենք հարթված այս միջադեպը և պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նաեւ հավելեց. «Դուք հիշո՞ւմ եք որևէ կառավարություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կամ որևիցե մի դեմոկրատական երկրում, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից: Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք ունենք ընդդիմախոսներ և չունենք ընդդիմություն: Ուղղակի ձեզ կոչ եմ անում, որ դուք դրան վերաբերվեք որպես դեմոկրատական երկրի նորմալ, օրինաչափ երևույթի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա երևի Հայաստանի վարչապետը չի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728