Ի տարբերություն Շիրակի մարզի նախորդ ոստիկանապետերի, ովքեր կաբինետներից համարյա թե դուրս չէին գալիս, նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, սկսել է բավական հետաքրքիր ու խորամանկ մեթոդներով շփվել հասարակության տարբեր զանգվածների հետ: Երկու շաբաթ առաջ կայարանամերձ հրապարակում ոստիկանության հավաք կազմակերպելուց ու կրիմինալ աշխարհին իր ուժը ցուցադրելուց հետո, ոստիկանապետը այսօրվանից սկսեց հանդիպումների շարքը տարբեր խավերի հետ: Քանի որ ամենաընդդիմադիր մասսան արվեստագետներն են, այսօր գնդապետ Նադարյանը Գյումրու արվեստների ակադեմիայի շենքի դահլիճում լսեց նրանց դժգոհություններն ու դիտողությունները: Այստեղ անկեղծ մի զրույց ծավալվեց նրանց միջև` սուր քննադատություններով ու խոստումնալից պատասխաններով:
Գյումրու «Ստիլ» պատկերասրահի տնօրեն, «Գյումրու գրադարաններ» ՊՈՒԱԿ-ի ղեկավար Արտուշ Մկրտչյանը ոստիկանապետին ասաց. «Հարգելի գնդապետ, դուք ասում եք հարգանքի պակաս կա, վստահության պակաս կա, ուրեմն աշխատանքի պակաս կա»: Պարոն Նադարյանը համաձայնեց վերջինիս ձևակերպման հետ ` արձագանքնելով. «Միանշանակ, եթե ուշադիր էիք, ես նաև իմ խոսքում այդ մասին ասացի»: Արտուշ Մկրտչյանը շարունակեց. « Պարոն գնդապետ, հետևաբար ոչ թե պետք է շատ բաներ փնտրել հասարակության մեջ, այլ շատ բաներ պետք է փնտրել համակարգի մեջ: Մենք տակավին հլը էդ միլիցիան չունենք, նե օտ խոռոշեյ ժիզնի, ոչ լավ բանից է, որ մենք գիտենք էդ միլիցիան: Դուք ասում եք ոստիկանությունը փոխվում է, հրեշտակներ առաջացան, սատանաներ առաջացան»: Այս խոսքի վրա ոստիկանապետը սաստեց մտավորականին` նկատելով. «Սատանաներ չառաջացան, սատանայի անունը տալով` մենք նրան գովաբանում ենք, միշտ իմացեք»:
«Լավ ես սխալվեցի, ահագին բաներ փոխվեց, հրեշտակներ ունեցանք, ահագին բան ունեցանք, համազգեստ փոխվեց, բայց շատ բաներ նույնը մնացին, եթե մի գիշերվա մեջ բան չի փոխվում, ուրեմն չի փոխվում ընդհանրապես: Իմ քաշիս մարդը` փորը ցցված 100 կիլոգրամանոց, ոստիկան չպտի աշխատի, հատկապես փողոցային ոստիկան, հատկապես պարենային ոստիկան, հատկապես գայի ոստիկան, գայը ո՞նց է հայերեն, հա, ճանապարհային ոստիկան», -շարունակեց Արտուշ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Այնուհետ նա գնդապետ Նադարյանին հարցրեց, թե այդ ինչպե՞ս է, որ Վրաստանում մոդելներին են հավաքում, ոստիկան դարձնում, որպեսզի արտասահմանից եկող հյուրերը հաճույք ստանան, իսկ Հայաստանում…«Իսկ Հայաստանում քանի՞ ոստիկան գիտի անգլերեն»,- հետաքրքրվեց Արտուշ Մկրտչյանը: Ոստիկանապետը պատասխանեց, որ հրեշտակների զգալի մասը գիտի անգլերեն: Արտուշ Մկրտչյանը իր խոսք տարավ դեպի Գյումրին` ոստիկանապետին հորդորելով տեր լինել քաղաքին. «Գյումրին մշակութային քաղաք է, իսկ կրիմինալ քաղաքի իմիջ ունենալը սարսափելի մի բան է»:
Ոստիկանապետ Նադարյանը ուշադրությամբ լսելով Արտուշ Մկրտչյանին ու պարբերաբար համաձայնելով նրա նկատառումներին` ասաց. «Ես համաձայն եմ ձեր հետ, դրա համար էլ այստեղ, միանշանակ, ինչի՞ մասին է խոսքը»: Ոստիկանապետը հայտարարեց, որ Գյումրին երբեք կրիմինալ մայրաքաղաք չի եղել և չի կարող լինել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
сразу видно, по сценарию Вовы Гаспарян работает новый начальник полиции!!! аж противно слушать!!!