Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Ցածր քաշային կարգերում համաշխարհային մակարդակի 3-4 լիդեր ունեինք»

Փետրվար 26,2014 18:37

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:

Հանրապետության գրեթե բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 90 բռնցքամարտիկներ պայքարն սկսել են 10 քաշային կարգերում չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցի սկզբում շնորհավորեց բոլոր բռնցքամարտիկներին, մարզիչներին, երկրպագուներին եւ բոլոր կազմակերպիչներին` առաջնության մեկնարկի առնչությամբ եւ մասնակիցներին մաղթեց ազնիվ ու թեժ մրցակցություն: «Այսօրվանից բռնցքամարտիկները պայքարելու են ազգային հավաքականում իրենց տեղն ունենալու համար: Մասնակցում են գրեթե բոլոր մարզերը: Ճիշտ է, կան մարզեր, որոնք քիչ թվով բռնցքամարտիկներ են գործուղել, իսկ Արցախից մասնակցելու է ընդամենը մեկ մարզիկ: Ընդհանուր առմամբ հանրապետության առաջնությանը մասնակցում է շուրջ 95 մարզիկ, ինչը շատ ցածր թիվ է: Մտահոգիչ է այն փաստը, որ մեր հիմնական` ցածր քաշային կարգերում, ունենք ընդամենը 3-4 բռնցքամարտիկ: Սա աբսուրդ է: Ժամանակին ու միշտ էլ այդ քաշային կարգում ունեցել ենք միջազգային մակարդակի լիդերներ: Մեդալների համար պայքարում էին մինչեւ 16 մարզիկներ եւ նրանցից առնվազն 3-4-ը հավակնում էին առաջին տեղին: Այսօր մրցակցություն որպես այդպիսին չկա: Իսկ եթե չկա մրցակցություն, աճը շատ բարդ է ու դժվար: Պետք է հետեւություն անել եւ մանկապատանեկան մարզադպրոցներում հստակեցնել աշխատանքը: Ո՞ւ են մարզադպրոցների այն սաները, որոնք այսօր պետք է մասնակցեին Հայաստանի առաջնությանը»:

Արթուր Գեւորգյանը տեղեկացրեց, որ  հավաքականի համար կկազմակերպեն տարվա պլանով նախատեսված ուսումնամարզական հավաքները, բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային եւ ընկերական հանդիպումների, քանի որ այս տարի մեծահասակների համար չկա ոչ աշխարհի առաջնություն, ոչ Եվրոպայի: Ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ առաջնության արդյունքներով հավաքական ընդգրկված բռնցքամարտիկների հանդեպ յուրովի մոտեցում է ցուցաբերվելու, քանի որ նրանք արդեն կլինեն ազգային հավաքականի անդամներ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728