ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, ասաց.
«Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով:
Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ»: