Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինանն ու Արմեն Աշոտյանը վիճեցին Տարոն Մարգարյանի համար

Փետրվար 26,2014 18:27

«Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը վերածվեց խայտառակ սկանդալի: Խուլիգանական մի խում կատարեց քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն այսինքն` խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`շարունակելով. «Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, իմանում ենք, որ ՀՀ երիտասարդական հիմնադրամը Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի պարգևատրում է լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին տարեկան տիտղոսով մի միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը և որպես հետևանք ահա, երևի, այս պարգևատրումներից ոգևորված արդեն փետրվարի 12–ին ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է փողոցային ռազբորկա սարքում իրենց իրավունքները իրացնող քաղաքացիների հետ ծեծկռտուք և միջադեպ հրահրելու: Պարոն Աշոտյան ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ: Իմ տպավորությամբ դուք կրթության համակարգում ձևավորել եք ինչ-որ մերձհանրապետական խմբակներ և քրեակատարողական հիմնարկի օրինակով այդ խմբերը գործադրում եք բուհերը ձեր հսկողության տակ պահելու համա՞ր: Ձեզ ի՞նչ է թվում, եթե դուք չեք պատժում այդ ուսանողներին և իրենց ռեկտորի գլխավորությամբ, դուք հանրությանը ընդամենը ուղերձ եք հղում, որ հանրությունը ինքը միջոցներ ձեռնարկի: Եթե ձեզ թվում է ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կան, Հայաստանում էդ պինդ ՀՀԿ-ականներից հետո ուրիշ պինդ ՀՀ քաղաքացիներ չկան, որ դրանց իրանց տեղը դնեն ես ձեզ հավաստիացնում եմ, որ կան ու եթե այդպես շարունակեք դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից ու այս անգամ բոլորովին ուրիշ արդյունքով»:

«Կարծում եմ, որ կրթության մասին խոսելիս Հայոց խորհրդարանում առհասարակ պետք է մի քիչ ուրիշ տոնով խոսել»,- պատասխանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը`շարունակելով.«Հաշվի առնելով, որ մարտի մեկի նախաշեմին միտինգի գնացող պոտենցիալ երկու ճամբարների միջև որոշակի պայքար է գնում, թե ով ավելի շատ մարդ կհավաքի Ազատության հրապարակում և Մյասնիկյանի արձանի մոտ, չեմ կարծում, որ նման ոճով հարցադրումները նպաստում են, որպեսզի ձեր հետևից եկողների թիվը ավելանա»: Աշոտյանը հիշեցրեց, որ ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել լրագրողներից, աղջիկներից որոնց վիրավորել է. «Պետք է խնդրեմ գնահատականներ չտալ գիտական գործունեությանը, կապ չունի ում` քաղաքապետին, նախարարներին և այլն»:

Ինչ վերաբերում է քաղաքականացվածությանը, Արմեն Աշոտյանն ասաց. « Արդյոք չեք կարծում, որ շատ ճիշտ է վարվել նախարարությունը քաղաքական դրդապատճառներով չի հեռացրել ոչ մի ուսանողի: Կարծում եմ, որ դուք որպես անձնավորություն, որին 1995-ին քաղաքական դրդապատճառներով հեռացվել է ԵՊՀ-ից, պետք է ողջուներ, որ քաղաքական դրդապատճառներով մենք ոչ մի ուսանող չհեռացրինք որևէ բուհից: Կարծում եմ, որ հարցադրման սրությունը բացարձակ կապ չունի հարցադրման էության հետ: Եթե ձեզ հետաքրքրում է քաղաքապետի ատենախոսության բովանդակությունը, այն հաստատվել է, որպես մասնագիտական չափանիշներին համապատասխան գիտական գործունեության արդյունք»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Երբ որ ես ուզենամ մարդ հավաքեմ հաստատ իմացեք, ես այնքան մարդ կհավաքեմ, որը Ձեզ հաստատ դուր չի գա: Դուք խոսում եք հանցագործություն կատարած մարդկանց մասին: Էդ կարողա՞ մարտի մեկի մարդասպաններն էլ են ներողություն խնդրել դրա համար ձեր իշխանությունը մինչև հիմա սպանությունները չի բացահայտում: Քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական գործի հարուցում և համապատասխան պատիժ: Ինչ վերաբերվում է գիտական գործունեությանը, ուրեմն ես հենց էդ եմ ասում, այսինքն` այստեղ այդ գործունեությունը համարում եք գիտական գործունեություն: Երբ որ դուք ձեր հանրապետական բրիգադներին փակում եք, որ լրագրողները հանկարծ հնարավորություն չունենան տեսնել, թե Տարոն Մարգարյանը ինչպիսի դժվարությամբ է կարդում էդ ատենախոսությունը և ձեռքերի ինչպիսի դողով, այդ խոսքը էդ իրավիճակի մասին է: Ինչ վերաբերվում է տոնին` ձեր կառավարության անդամներին ավելի լավ է սովորեցրեք խորհրդարանի հետ ինչ տոնով է պետք խոսել: Ընդհանրապես խորհրդարանը և ՀՀ քաղաքացին ձեր իշխանության, ձեր կառավարության հետ խոսելու է այն տոնով, ինչ տոնով դուք եք խոսում»:

Արմեն Աշոտյանը հակընդդեմ հարց հնչեցրեց. «Ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որպեսզի Մարտի մեկի կրկնության փորձ անեք: Ինչքա՞ն մարդ պետք է հավաքեք, որպեսզի Հայաստանում փորձեք կրկնել այն դեպքերը, որոնց համար մինչև այսօր փորձում եք կապիտալ հավաքել: Ինքչա՞ն մարդ պետք է հավաքել, որ մարտի մեկը դարձնենք քաղաքական նոր տարի, որ մարտի մեկից առաջ սկսեք դրա մասին հիշել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Ես ԵՊՀ աշխատակից եմ և ականատեսն եմ եղել այն բռնաճնշումներին և հետապնդումներին,,որ իրականացվում էր հհկ-հ գլխավոր որջը հանդիսացող Մայր բուհում:
    հհկ ծպտյալ գործակալները ամենուր բանսարկություններ ու խարդավանքներէին կազմակերպում, 37թ.-ի մեթոդներով դոսյեներ կազմում վերևներին քծնելու և հաճոյանալու համար, որի արդյունքում շատ նեղ մասնագետ երկարամյա դասախոսներ ուղղակի մեկուսացվեցին տարիների իրենց աշխատանքից, նույնիսկ քաղաքական դրդապատճառներով դասախոս հեռացվեց: Էլ չեմ խոսում քաաքական հալածյալների մասին,
    ովքեր կազմակերպված հանցավոր գործարքների արդյունքում ազատվեցին աշխատանքից, գիտեմ նաևմշատ ուսանողներ,որոն ևս անբավարար առաջադիմության քողի տակ հեռացվել են Երևանի պետական համալսարանից:
    Պարոն նախարարն էլ տարիներ առաջ խորհրդարանում փայլատակում էր իր ոչ կոռեկ և սմբարտավան պահվածքով և հիվանդագին երևակայությամբ, որի արդյունքը իրականությունից կտրված ու ինքնասիրահարված նրա կերպարն է..
    Նա բարձր մակարդակի ս տ ա խ ո ս է և ողջ կրթական համակարգը դարձրել է հհկ ախոռ գլուխը տնկծ ու ամբարտավն կեցվածքի հիմեր չունի….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728