Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Այցի շրջանակներում նախատեսված են Մարգվելաշվիլիի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը հինգշաբթի օրը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն»-ի կայքում