Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսերտացիա՝ կեղծված դիպլոմով

Փետրվար 26,2014 17:28

Aravot.am-ը այսօր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից հետաքրքրվեց՝ արդյոք եղե՞լ է դեպք, երբ գիտական աշխատանքը վերադարձվել է կեղծված փաստաթղթերի, մասնավորապես կեղծված դիպլոմի պատճառով: Տիկին Արզումանյանն առանց «փակագծեր բացելու» պատասխանեց՝ այո, նաեւ հավելեց, որ այժմ քննություն է գնում:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսից առայսօր մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել շուրջ 6 տասնյակ աշխատանք: Ըստ տիկին Արզումանյանի, վերադարձվելու ամենատարածված պատճառներից մեկը արտագրությունն է:

Տիկին Արզումանյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Չուչելը չոչ անելուց առաջ թռչում է:Հայեցի է:Պատկերացնում ե*ք այնպիսի երկիր, որտեղ մի մարդը 27 թեզ գրի և 27-ն էլ դառնան թեկնածու, իսկ այդ գրողը միայն 15 տարի հետո դառնա թեկնածու, բայց մի կորեկի հատիկ ոչ մեկի չնվիրի:Էդ երկրի համար դա ի*նչ է: Դա մարդկանց երկիր է, թե* մարդանմանի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728