Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ մտնելուց հետո նավթամթերքը կէժանանա՞ (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 17:07

Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունն ավելին է, քան ներկայումս արտադրվում է, բացի այս, Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքերով` «Մենք արտադրում ենք, ենթադրենք` 6 միլիարդ կիլովատ ժամ, մենք ունենք հնարավորություն մոտ 10 միլիարդի, մեր ունեցած հնարավորություններով կարող ենք տարեկան ապահովել 1 միլիարդ կիլովատ ժամ՝ Թուրքիա արտահանելու: Հիմա չենք օգտագործում թանկ էլեկտրաէնեգիայի արտադրության հնարավորությունը` Հրազդանի ՋԷԿ-ում ու «ՀայՌուսգազարդի» Հրազդանի 5-րդ էներգաբլոկում, դրանք թերբեռնված են աշխատում, մենք հիմնականում արտադրում ենք էժանը, այսինքն` ջրով. «Որոտանի» կասկադը, «Սեւան-Հրազդան» կասկադը, ատոմակայանը եւ Երեւանի ՋԷԿ-ը: Էժան էլեկտրաէներգիան ամբողջությամբ ներքին շուկայի համար ենք արտադրում: Մենք այսօր խնդիր ունենք` էլեկտրաէներգիայի սպառումն աճում է, այս աճի հետ միասին, մենք օգտագործում ենք թանկ էլկտրակայանների հզորությունը»:

Լրագրողներից մեկի հարցին, արդյոք էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 25%-ով ավելացա՞վ, որ սպառողների համար այն 25%-ով թանկացավ, պարոն Իսայանն ասաց. «Թանկացել է այն բանով, որ օգտագործվում է թանկ ռեսուրսը, որքանո՞վ, չեմ կարող ասել, դա մեր նախարարության ֆունկցիան չէ»:

Մյուս հարցին էլ, քանի որ, ըստ էության, մեր էլեկտրաէներգիան թանկ է, ինչի պատճառով Վրաստանը մշտապես չի գնում այն, այլ սեզոնով, բացի այս, ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել, արդյո՞ք թանկ էլեկտրաէներգիան նրանց համար ձեռնտու կլինի, փոխնախարարն ասաց. «Կարծում եմ` Բելառուսի համար` այո, ձեռնտու կլինի: Իսկ Վրաստանը միշտ էլ մեզ հետ բանակցում է: Եւ չեմ կարծում, թե մեզ մոտ այնքան թանկ է, որ վրացիները չեն առնում, չեմ կարծում, որ դա է խնդիրը, ամենակարեւորը տեխնիկական խնդիրն է: Մենք 2018 թվականին ոչ թե կունենանք էականորեն ավելի էլեկտրաէներգիայի արտահանելու հնարավորություն, որքան տեխնիկական հնարավորություն, որը փոխում է իրավիճակը»:

Գազի եւ նավթամթերքների վրա, ինչպես ասաց պարոն Իսայանը, մաքսատուրք չկա Մաքսային միության երկրների համար, 3-րդ երկրից`Իրանից գազ ներմուծելու եւս մաքսատուրք չկա, իսկ նավթամթերքի դեպքում`կա:

Հարցին, քանի որ ՄՄ-ից ներմուծման դեպքում նավթամթերքի համար մաքսատուրք չկա, եւ քանի որ հիմա Հայաստանը 3-րդ երկրից է ներկրում, արդյոք սրանով գործարարները ստիպված չե՞ն այլ գործընկերներ գտնել ՄՄ-ում ու ստիպված՝ Ռուսաստանից ներմուծել, այս հարցին փոխնախարարն ասաց` ինչո՞ւ ստիպված, եթե այնտեղ էժան է, այնտեղից կբերեն: Այդ դեպքում հնարավո՞ր է նավթամթերքը Հայաստանում էժանանա, հարցին էլ՝ պարոն Իսայանն ասաց. «Կարծում եմ` այո, դա իմ անձնական կարծիքն է»:

Լրագրողների այն հարցին էլ, որ ՄՄ-ում գազի գինը 2-4 անգամ էժան է, քան Հայաստանում, արդյոք թանկ գազը խնդիր չի՞ ստեղծի արդյունաբերության եւ թանկ ապրանքներ արտադրելու եւ արտահանելու համար, փոխնախարարն ասաց, որ համաձայնագրի մեջ գրված է գազի գնագոյացման ֆորմուլան. դրա մեջ դրված հիմքը Օրենբուրգի մարզում գազի գինն է. «Դա Ռուսաստանի գազի գինն է, որը լրիվ տարբերվում է այն ֆորմուլայից, որը մենք ունեինք ժամանակին: Մենք գումարում ենք նաեւ տրանսպորտային ծախսերը»:

Հարցին, էլ, թե օրինակ` Օրենբուրգում որքա՞ն է գազի գինը, փոխնախարարն ասաց` չգիտեմ, կճշտեմ` կասեմ:

Մանրամասն` շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728