Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը շոկի մեջ գցեց Սամվել Բալասանյանին

Փետրվար 26,2014 17:04

Երեկ Գյումրիում զորավար Անդրանիկի արձանի մոտ, քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից նրա ծննդյան արարողությունը նշելիս զավեշտալի մի դեպք է գրանցվել, որի մասին այսօր ողջ քաղաքն է խոսում: Զորավարի արձանին նախ տեղադրվել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ծաղկեպսակը, որից անմիջապես հետո Վարդան Ղուկասյանի թիկնապահը բերել ու տեղադրել է «Անդրանիկ Օզանյանին ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանից» գրառումով ծաղկեպսակը (տես լուսանկարում):
Սա շոկի մեջ է գցել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին, քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, նախկին ոստիկան Սլավիկ Ղազարյանը, անմիջապես գործի է անցել. իր զբաղեցրած պաշտոնից ելնելով` ամենայն հավանականությամբ մտածել է, որ ապօրինի գործողություն է կատարվում: Պաշտոնյան մի կողմ է հրել ծաղկեպսակը, ստիպել Ղուկասյանի թիկնապահին անմիջապես հեռացնել այն: Սակայն րոպեներ անց, քաղաքապետարանի պաշտոնյաների` Անդրանիկի արձանից ոտքերը քաշելուն պես, Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանը նորից է տեղադրել ծաղկեպսակը: Ականատեսների պատմելով, Գյումրու անցուդարձից անտեղյակ մի կին ապշած հարցրել է. «Հիմի ո՞վ է մեր քաղաքապետը»:

Բանը հասել է նրան, որ այսօր Արվեստների ակադեմիայի դահլիճում Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ , գնդապետ Վարդան Նադարյանի `մտավորականների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այս հարցը: Արվեստագետ Սիրանույշ Ղուկասյանը բոցաշունչ ելույթ է տվել այս թեմայով` Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանին հասկացնելով, թե ինչո՞ւ պիտի վստահեն ոստիկանությանը, երբ Գյումրիում փաստացի երկու քաղաքապետ է գործում: Հիշեցնենք, որ Սիրանույշ Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի հանգուցյալ վարորդի քույրն է, այն վարորդի, ով մահացավ Վարդան Ղուկասյանի դեմ կատարած մահափորձի ժամանակ:
Սիրանույշ Ղուկասյանը տարիներ շարունակ դատախազությունից պահանջում էր բացահայտել Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնողներին, որի պատճառով նախկին քաղաքագլխի երկու թիկնապահներից բացի, կյանքից զրկվեց նաև իր եղբայրը: Նշենք, որ այդ գործը այնպես կոծկեցին, կարծես նման դեպք տեղի չէր էլ ունեցել:
Ի դեպ, այսօր արդեն Անդրանիկ Օզանյանի արձանի մոտից հեռացվել էին երկու քաղաքապետերի ծաղկեպսակները, մնացել էին միայն ծաղիկները: Անհայտ է, թե առաջինը որ մի քաղաքապետն է մյուսի դրած ծաղկեպսակը հեռացրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Lilooooooooooooooooooooooooo says:

    Ե հետո???????եդ խեղկատակի արարքները ինչքան են շարունակվելու?????????????անմեղսունունակ ու զոռբա սլաբոդկի մումսիկը տեսնես ինչ ծառայություններ է մատուցել սերժին,որ նա էլ ձայնը կտրել ու նայում է թե իրա երես տվածը ինչպես է իրեն խայտառակում….ամոթ է Բաղրամյան 26 տեր,կարգի հրավիրի անձնական օգտագործման…….

  2. Լենա says:

    Գյումրու նախկին քաղաքափայտը այս իր բեսպռեդել պահվածթով ոչ թե Բալասանյանին է նվաստացնում,այլ ցույց է տալիս,որ թքած ունի Ս.Սարգսյանի ու նրա որոշումների վրա:քաղաքապետ ասելով քաղաքապետ չես դառնա վարդանիկ:ՃՃՃՃ

  3. Թինա Մ. says:

    Գիտե՞ք այդ սանձարձակը ինչու է իրեն այսպես պահում….որովհետև ՉՏԵՍ է:նորմալ երկիր լինելու դեպքում այդ սուբյեկտին նույնիսկ քաղաքապետարանի դռան ռուչկին չէին թողնի կպնել,ուր մնաս քաղաքապետ դառնար:ամոթ մեզ,որ այս տիպը այսքան տարի ղեկավարեց հանրապետության երկրորդ քաղաքը….դրատեղը Կլորիկյանի մոտ էր:

  4. Ալեքսանդր says:

    ԼՍԵՔ , այ թինաներ , ԶՈՀՐԱ ու այլ երևույթներ, , մեկ էլ այլ վարձկաններ էր, Վարդան Ղուկասյանը կառուցել է Գյումրին, դրել է քաղաքում 10-ից ավելի արձան, իսկ եթե երել Բալասանյանը անամոթաբար ասում էր, թե քաղաք է սարքել, ինքը սովորէ ուրիշի արածները իրեն վերագրել, մի հարցնեիք էլի, էդ ինչն է արել, որ? քարն է քարին դրել, ու որտեղ? ինչ մնում է պսակին, այո, Վարդան Ղուկասյանը, ընտրված քաղաքապետ է , ոչ թե Սերժի նշանակածը, ու դա բոլորը գիտեն, Սերժը չպետք է հանդուրժի բալասանյանի բեսպրեդելը Գյումրիում, էնքան է չափը անցել, որ արդեն մանկախպարտեզի հացի մատակարարումն է ձեռքը վերցրել, ամեն ինչից բացի, այ դա է “թինաներ ու լենաներ” արել բալասանյանը, որին գյումրեցոնք այլ անուն են տվել, դրա ՄԱՍԻՆ ԳՐԵՔ ՈՒ ԱՍԵՔ,որ քաղաքապետարանում իրար մազ են պոկում, իրար տակ են փորում, մեկը մյուսին բռնել է տալիս, այ դա է բեսպրեդելը մի անհասցե մարդու, ով հիմա քաղաքապետ է կարգվել չգիտես որտեղից, 13 տարի Աժ ում ինչ է արել Գյումրու համար? խնդրում են շաատ իրազեկ թինաներ և այլ քաղաքապետարանասուն անձինք նշեք հատ -հատ, չեք կարող, որովհետև ոչինչ չի արել, բացի խանութների , ռեստորանների ցանց դնելով Երևանում, Գյումրիում, Վրաստանում, Ամերիկայում, հիմա էլ Չինաստանում, իսկ Գյումրու փողոցների ցեխը տեսել եք?երբևէ քաղաքը այդչափ ցեխոտ եղել է? մի նայեք դրա որդին ու թիկնապահները ինչ են անում քաղաքում, ում վրա են ձեռք բարձրացնում, մենք էլ չենք մոռացել, եթե դուք մոռացել եք հիշեցնենք.Բալասանյանը 2012 թվականի դեկտեմբերի 2-ին կնոջը գցեց ավտոյի տակ , սպանեց ու քանի կիլոմերտ քաշ տվեց տարավ , գործն էլ հետը տարավ փակեց: Լսեք, սա Գյումրին է, ու գյումրեցիք երբեք ոչ մեկի արած չեն անտեսում, հանգիսսստ նստեք տեղերդ ու ձեզ մատուցած խաշը կերեք

    • Gog says:

      Լավ այ տղա էլ միքեզ թույն ադվօպկատի տեղ դնի, մի բան էլ քեզ իրավունք ես վերապահում մարդկանց վիրավորես, ինչքան նախագահտ ա անում երկրի համար էնքան էլ վարդանիկդ ա անում քաղքքի համար, իրանք սաղ ժողովրդի ծառան են, դրա բառից բուն իմաստով, ու որ մի բան էլ անում են ոչ թե պետք է ուրախանանք այլ դա պետք է ընդունենք որպես օրիանաչափություն

  5. Lilooooooooooooooooooooooooo says:

    Ալյոշ-Լիլօօօօօօ վարդանիկիտ հլը շատ քիչ են ասել…այդ Սեռժը քո վարդանիկի նման ճիվաղին փաքաքեց քաղաքի վզին,որից մինչև հիմաազատվել հնարավոր չէ:վարդանիկտ ամբողջ քաղաքը ծախեց ու չեպը դրեց…մոռաղավ իրա սոված անցյալը,թե ինչպես էին ամբողչ գերդաստանով մի թափելու մեքենա քշում ու թե մայրը ոնց էր հացի փող աշխատում դրանց համար շուկայի զուգարանի մեջ չանտ վաճառելով…պապական հարուստ վարդանիկը սկզբից դաշնակ էր,իսկ հետո ամեն ինչ:քաղաքի տեսքը սարսաթելի է…Քրքի շինածներնել ու թողոցների վերականգնումն էլ բարերարի փողերով իրեն է վերագրում:ամբողջ քաղաքից 12 տարի փող հավաքեց Ամեբափրկչի համար….ու մինչև հիմա ԻՐԱ փողերով վերականգնում է…այդ ԵԿԵՂԵՑԻՆ ամբողջ քաղաքն է վերանորոգում,այլ ոչ թե մենակ ինքը…իսկ քանի հոգու է վարդանիկիտ ընտանիքը սպանել ու այն բարդել ուրիշների վրա?????????թվեմ մի քանիսին-Մոսոյի ողջ ընտանիքը,Մայիսիկը ու էլի ահագին մարդիկ:Շատ ճիշտ էս ասում ալյոշ-լիլօօօօօօօօ այստեղ բոլորը մեկը մյուսին շատ լավ գիտեն…գիտեն վարդանիկիտ քոքն ու բուսը,թե ով է,գիտեն թե ով ինչքաբ գումար է տվել տաչածք առնելու ու Ամենափրկիչ հիմնադրամներին,գիտեն թե որ ձեռներեցը որ ուսանողի համար ինչքան վարձ էր մուծում ու վարդանիկտ դա իրեն էր վերագրում….ու այդպես շատ գիտեններ:ամոթ որ ունենաս բերանտ կփակես:)))))))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728