Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նոր բժշկական կենտրոն

Փետրվար 26,2014 16:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին:
Նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում և ծանոթացել սպասարկման պայմաններին: Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր, և այն ծառայություններ է մատուցելու 3 հիմնական ուղղվածությամբ՝ Լաբորատոր հետազոտություններ, Դիագնոստիկ (ախտորոշիչ ) և Էսթետիկ ծառայություններ: Կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ձեռք են բերվել համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն սարք /ExtenTrac Elite- M3D/, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքավորումներ, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի /Zephyr Life/ նորագույն համակարգով: Սիրանուշ Մարտիրոսյանը հավելել է, որ բժշկական կենտրոնը կմատուցի նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական ծառայություններ և որ բոլոր այդ ծառայությունները կմատուցվեն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Բժշկական կենտրոնի պայմաններին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին ու մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն քաղաքացիների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728