Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը «եթե»-ով հայհոյանքին չի պատասխանում

Փետրվար 26,2014 17:25

«Ավելին ասել, քան իմ մամուլի քարտուղարն է ասել, չեմ պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը`պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտնի հայտարարությանը վերաբերվող հարցին Հրայր Թովմասյանն ասաց, որ պատրաստ է պատասխանել Արմեն Ռուստամյանին՝ իրեն ուղղված վիրավորական խոսքերից «եթե»-ն հանելուց հետո: Հարցին, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս քաղաքական ուժերի հասցեին ասած «ղալաթ» բառի համար, Թովմասյանն ասաց. «Ամեն մարդ ինքն է իրենց գնահատական տալիս, դուք իրեն հարցրեք, թե ինքը եթե-ները կհանի, կլինի այն, ինչ մամուլիս քարտուղարն է ասել»։ Նախարարը նաեւ ասաց, որ չի համարում, որ «ղալաթ են անում» արտահայտությամբ նեղացրել է 53 պատգամավորի. «Եթե-ով խոսելն արգելված չէ։ Իրենց դիմեք, թող ինքն իր «եթե»-ն հանի, եւ երկու բան կա. մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում, եւ երկրորդ՝ առայժմ փակված է»։ Լրագրողները փորձեցին ՀՅԴ-ական պատգամավորից պարզել`պատրաստվո՞ւմ է իր խոսքից եթե-ները հանի: Վերջիս, սակայն, Հայաստանում չէ եւ հնարավոր չեղավ պարզել այս վեճի հետագա ընթացքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728