Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալու եմ ինքնապաշտպանության». Կարո Եղնուկյան (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 16:34

«Սեպտեմբերի 2-ին ամենատեսանելի վայրում՝ Մաշտոցի պողոտայում, փակցված է եղել պարոն Եղնուկյանի լուսանկարը, եւ ավելի քան մեկ ամիս շարունակել է փակցված մնալ բռնություն, հրահրություն, ատելություն, խտրականություն սերմանող մակագրություններով»,- այսօր՝ փետրվարի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ տեղի է ունեցել երեք դեպք, երբ վնասել են Կարո Եղնուկյանի մեքենայի 4 անվադողերը, «Նախախորհրդարանի» մեքենայի 4 անվադողները եւ կտրել են բարձրախոսի լարը: Իսկ դրանից մի քանի օր հետո Կարո Եղնուկյանը հայտնաբերել է, որ վնասված է մեքենայի շարժիչը, ինչպես նաեւ՝ կողային հայելիները:

Կարո Եղնուկյանը կարծում է, որ այդ ամենը կատարվում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից. «Ծածկած շուկան, գաղտնիք չէ, որ պատկանում է իրեն կամ իր կնոջը կամ իր ընտանիքին, ինքը այնտեղ բազմաթիվ անգամներ ներկայացել է որպես սեփականատեր «Երեւան Սիթիի» բացման, կառուցման ընթացքում: Եվ այդ շենքի վրա, այդ հսկայական պաստառը, որը փակցվել էր երկրորդ հարկում չէր կարող ուրիշ մի անձ այնտեղ փակցնել առանց տիրոջ հովանավորության, հրահանգի կամ թույլտվության»:

Պարոն Եղնուկյանը խոստովանեց, որ հասկանալով՝ իր պետությունը չի պաշտպանում իրեն՝ որպես քաղաքացու, նա դիմում է ինքնապաշտպանության եւ այդ պատճառով նույնիսկ զենք է կրում. «Երբ որ պետությունը չի պաշտպանում, հետեւաբար քաղաքացին իրավունք ունի եւ կարող է ինքնապաշտպանվել: Ես հիմա, տեսնելով, որ մեր պետությունը միտումնավոր անգործության է մատնում եւ չի պաշտպանում իր քաղաքացուն, ես՝ որպես քաղաքացի, հայտարարում եմ, որ գնալու եմ ինքնապաշտպանության եւ այդ ինքնապաշտպանության մեջ մտնում են բոլոր տարբեր մեթոդները՝ ներառյալ մինչեւ Եվրոդատարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728