«Այս ամենը որևէ արդարացոմ չունի, եզրակցությունը մեկն է՝ Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունն ամեն ինչ արել են Մարտի մեկի գործը կոծկելու համար»,- մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեսծելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` նկատելով, որ այդ ողբերգական դեպքերից վեց տարի է անցել, սակայն մինչ օրս տասը սպանությունները բացահայտված չեն, տուժողներն ու զոհերի իրավահաջորդները փախհատուցում չեն ստացել:
Մինչդեռ, ըստ բանախոսի, հարուցվեցին շինծու գործեր, խայտառակ դատավարություններ ընթացան`իրական մեղավորներին դուրս թողնելով պատասխանատվության դաշտից: Այն, որ նախորդ հանձնաժողովի ստեղծումը չհաջողվեց, ըստ Դեմիրճյանի, դա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով: Նա հայտարարեց, որ մարտի մեկի էջը կփակվի, եթե դատարանի առաջ կանգնեն պատասխանատու անձինք. «Պետք է վերջ տալ անպատժելիությանը, դա ծնելու է նոր հանցագործություններ: Մարտի մեկի դեպքերն էլ են անպատժելիության հետևանք: Քանի դեռ մեր երկրում ժողովրդավարական ընտրությունների միջոցով չի ձևավորվում իշխանությունը, նման դեպքերից ապահովագրված չենք: Իշխանությունն ամեն կերպ պահելու գործելակերպը հանգեցրեց Մարտի մեկի ողբերգություններին»:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների կազմակերպիչը, չակերտավոր ասած, իշխանությունն էր, որը չապահովեց արդար ընտրություններ: Որևէ ընդդիմություն, նրա խոսքով, չի կարող նման հանրահավաքներ անել, եթե հասարակությունը չընդվզի կեղծված ընտրությունների դեմ: Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ գործերը բացահայտելուն զուգահեռ, պետք է ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության գործողությունների օրինականությունը հարցը բարձրացնել. «Մարտի մեկի մեղավորները պետք է պատժվեն, դա կարևոր է մեր երկրի ապագայի համար, որպեսզի նման հանցագործությունները հետագայում բացառվեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևություն` ազգ լիներ, ապա մարդասպանները չէին իշխի և քրեականացնի մի ազգ:Վախկոտ սրուկները երբեք պետություն չեն ունենում, ունենում են թիկունքից ու հեռավորությունից խփող մարդասպաններ: