Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրատապությունը ո՞րն էր ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի` ազատման դիմում ներկայացնելու հարցում

Փետրվար 26,2014 16:20

«Առողջական խնդիրներ եմ ունեցել, դրա համար էլ ես եմ դիմել, որ ինձ նման ծանրաբեռնվածությունից ազատեն»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Գրիգոր Գրիգորյանն ինքը իր հրաժարականի դիմումը չի գրել, այլ իր փոխարեն գրել են, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ):

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ներքին զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը իրեն է ներկայացրել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը։ Այնուհետև լուրեր տարածվեցին, թե պարոն Գրիգորյանի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ իբր Նաիրա Զոհրաբյանն է նրա փոխարեն դիմում գրել: Գրիգոր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հակառակը վստահեցրեց. «Առանց իմ դիմումի հանձնաժողովի նախագահը ո՞նց կարող էր կարդալ և այդ որոշումը կայացնել: Ինչ վերաբերում է լուրերին, ապա այսօր Հայաստանում այնքան լուրեր ու նորություններ են պտտվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Դա իրականությանը չի համապատասխանում»:

Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից: Հետաքրքրվեցինք` հրատապությունը ո՞րն էր Գրիգոր Գրիգորյանի` ազատման դիմում ներկայացնելու հարցում, երբ նա գտնվում էր հիվանդանոցում: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Պարոն Գրիգորյանը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, եղել է տևական բուժման մեջ, իսկ այդ հանձնաժողովը բավականին ծանրաբեռնված է, և փոխնախագահը բավականին ծանրաբեռնված պիտի աշխատեր, ուստի պարոն Գրիգորյանն ինքը չի ցանկացել նման ծանրաբեռնվածություն վերցնել: Ուստի ենթատեքստեր, ենթադրություններ, տարբեր սցենարներ փնտրելն այստեղ ուղղակի անիմաստ ու անպտուղ գործ է: Ոչինչ չեն գտնելու, քանի որ նման սցենարներ չկան, քանի որ ամեն ինչ շատ հստակ ու պարզ է»: Մեր այն դիտարկմանը, թե այդ սցենարներում նաև տիկին Զոհրաբյանին են նշում, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Դա կատարյալ անհեթեթություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728