Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Էրդողանի ձայնագրությունն իրական է, ինչպես Արարատ լեռը. ընդդիմության առաջնորդ

Փետրվար 26,2014 16:17

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն, խոսելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցի ձայնագրության մասին, համեմատել է այն Արարատ լեռան հետ: Գրում է «Հուրիեթ» թերթը:

«Մենք դրանք ստուգել ենք երեք չորս տարբեր եղանակներով: Այս ձայնագրություն իրական է, ինչպես Արարատ լեռը կամ Էրջիյաս (Արգեոս) լեռը», – «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահն ասել է փետրարի 25-ին խորհրդարանում:
Համացանցում հայտնված ձայնագրությունում Էրդողանն իր որդուն՝ Բիլալ Էրդողանին, հանձնարարում է թաքցնել տանը պահված 1 միլիարդ եվրոն: Վարչապետն այդ ձայնագրությունը կեղծիք է համարել:

Քիլիչդարօղլուն, դիմելով Էդրողանին, զգուշացրել է, որ շուտով նոր բացահայտումներ տեղի կունենան.
«Դու մեքենաներով և բեռնատարներով դոլարներ, եվրոներ ու թուրքական լիրաներ ես տեղափոխել, բայց շուտով նոր բաներ կբացահայտվեն: Իմ խորհուրդը քեզ՝ ուղղաթիռ վերցրու ու թռչի արտասահման ու հրաժարական տուր: Նրանք ովքեր թալանում են երկիրը չեն կարող վարչապետ մնալ: Մենք չենք կարող Ռեջեփ Թայիփ Էրդողանին այլևս վարչապետ ընդունել: Կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը», – ասել է նա՝ ավելացնելով, որ ամենաշատն իրեն տխրեցնում է այն, որ Էրդողանն իր զավակներին ներգրավում է իր հանցանքների մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728