Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ մտնելուց հետո էլեկտրաէներգիա կարտահանենք Ռուսաստան (Տեսանյութ)

Փետրվար 26,2014 16:09

Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ, ճանապարհային քարտեզի շրջանակներում,  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պետք է այդ ոլորտին վերաբերող  3 համաձայնագրեր ապահովի: Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը ներկայացրեց այդ համաձայնագրերը: 1-ին համաձայնագիրն, ըստ փոխնախարարի,  էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման` ներառյալ գնագոյացման եւ սակագնային քաղաքականության հիմքերի մասին է, 2-րդը`գազատրանսպորտային համակարգերով գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման` ներառյալ գնագոյացման եւ սակագնային քաղաքականության հիմքերի մասին համաձայնագիրը: Իսկ 3-րդը` Մաքսային միության անդամ երկրների` Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների կազմակերպման, կառավարման գործունեության եւ զարգացման կարգի մասին համաձայնագիրն է:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ իրավապայմանագրային դաշտ կա էլեկտրաէներգիայի արտահանման համար, եւ ինչպես պետք է արտահանեն էլեկտրաէներգիան, քանի որ Ռուսաստանի հետ ենթակառուցվածքները, էլեկտրագծերը սինխրոնիզացված չեն, պարոն Իսայանն ասաց. «Եթե մենք ասում ենք`Մաքսային միության հետ սահման չունենք, ունենք Վրաստանի միջով` ավտոմոբիլային ճանապարհ, էներգետիկայի ոլորտում այլ իրավիճակ է: Մենք պետք է էլեկտրական բարձրավոլտ գծերի հնարավորություն ստեղծենք: Աշխատել ենք Վրաստանի հետ երկար տարիներ, մենք իրենց մատակարարել ենք էլեկտրաէներգիա, երբ իրենք դեֆիցիտ են ունեցել, հիմա, զուգահեռ աշխատանքի դեպքում, մենք կարող ենք ապահովել այս համաձայնագրերի ապահովումը` տարանցիկ դարձնել Վրաստանի էլեկտրահամակարգը եւ դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզեր, որտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա»:

Փոխնախարարի ներկայացմամբ`  պետք է սկսվի բարձրավոլտ գծերի կառուցումը, եւ ինչպես պարոն Իսայանն ասաց, դա թույլ կտա զուգահեռ աշխատելու Վրաստանի հետ. «Հիմա կա պայմանագիր, բայց հնարավորություն չունենք, իսկ գծերը կտան հնարավորություն մեր ավելցուկ էլեկտրաէներգիան անմիջապես տեղափոխել Ռուսաստան:

Դա կլինի ժամանակակից գիծ, Վրաստանի կողմից մենք կունենանք 500կվ բարձրավոլտ լարման գիծ ու կմիանանք այստեղից` 400կվ գծով, որը հնարավորություն կտա ժամում մոտ 250 մեգավատ էլեկտրաէներգիա  տեղափոխել Վրաստանի սահմանով»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728