Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Մարգարիտայից հետո դժվար է հարցադրումներ անել»

Փետրվար 26,2014 15:51


«Դուք հարցերին բավականին խիստ ու երկար եք պատասխանում, դա հաճելի է, սակայն մի հարցում դուք ձեզ հակասեցիք»,-Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումների ժամանակ հարցը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանին դիմեց ՀՀԿ-ական պատագամավոր Մարգարիտ Եսայանը`շարունակելով, որ ինքը հարգում է բանախոսի հռետորական արվեստը եւ իրավաբանական գիտելիքները: Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում: Ես բավականություն չեմ ստանում երկարուբարակ ելույթներից, ես այլ բաներից եմ հաճույք ստանում»:
Մարգարիտ Եսայանն իր խոսքում հակադարձեց. «Ես չեմ անդրադառնա ձեր ռեպլիկին՝ հաճույք ստանալու պահով, թողնում եմ ձեր ճաշակին»: Պատգամավորն ասաց, որ ինքը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այժմ, դեմ է լինելու այս հանձնաժողովի ստեղծմանը եւ այդ մասին առավել հանգամանալից կանդրադառնա իր ելույթում: «Ես չէի զարմանա, քանի որ Գալուստ Սահակյանն այդ մասին արդեն երեկ հայտարարել է, եւ հետեւաբար, դուք չէիք կարող կողմ լինել»,- հակադարեց Ջհանգիրյանը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ, մինչ հարց կուղղեր Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց. «Մարգարիտայից հետո դժվար է հարցադրումներ անել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    Ընկեր մարգոն օր -օրի բացահայտում է իր մտավոր սնանկությունը և ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում,,,,
    Լավ է` կեղծ սեթևեթանքներին վերջ տա’ ……

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728