Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Պարոն Բագրատյան, դուք Ուկրաինա շատ եք գնում-գալիս, դուք կիմանաք»

Փետրվար 26,2014 15:43


Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց՝ Մարտի 1-ի և Մայդանի դեպքերի միջև նմանություն տեսնո՞ւմ է: Բագրատյանը նաեւ հետաքրքրվեց`Հայաստանում հնարավո՞ր է Մայդանի կրկնություն: Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նմանություններ չկան, իսկ Հայաստանում մայդան չի կարող լինել: Նա ասաց, որ Բագրատյանը ՀԱԿ խմբակցության անդամ է և պետք է լավ ծանոթ լինի ՀԱԿ առաջնորդի տեսակետին, որ Հայաստանում հակառուսական նման խոշոր ընդվզում չի կարող լինել: Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կիսում է ՀԱԿ առաջնորդի այդ կարծիքը:
«Պարոն Ջհանգիրյան, դուք երևի լավ տեղյակ չեք, թե ինչ է Մայդանը: Մայդանում մարդիկ արտահայտել են ժողովրդի կամքը, Հայաստանում էլ ժողովուրդն իրավունք ունի արտահայտելու իր կամքը: Չեմ կարծում որ, Հայաստանում Մայդան հնարավոր չէ, պետք չէ դա ընդունել երևույթ, որն անպայման ուղղված է ռուսների դեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: «Պարոն Բագրատյան, դուք Ուկրաինա շատ եք գնում-գալիս, դուք կիմանաք, ես Մայդանի մասնագետ չեմ»,- պատասխանեց Ջհանգիրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728