«Ինձ պարադոքսալ առաջարկներ են արվել պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ: Բացահայտ առաջարկներն արվել են անձնական զրույցների ժամանակ, բայց այդ կապակցությամբ ես ծրագրեր չունեմ»,- «Ռուսթիվի -2» հեռուստաալիքին տված հարցազրույցում է ասել Սաակաշվիլին, հաղորդում է«Ինտերֆաքսը»:
Միխայիլ Սաակաշվիլին նշել է, որ ինքը կարող է օգտակար լինել իր խորհուրդներով, բայց այն, ինչ Ուկրաինայի նոր իշխանությունը պետք է անեն, այն է` արագ կերպով բարեփոխումներ իրականացնել երկրում, ինքը չի կարող անել, թեեւ իր սիրտն Ուկրաինայում է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ