Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության կարճ ձեռքերը. Բուդաղյանների փաստաբանը վստահեցնում է, որ դիմելու են «բոլոր միջոցներին». «Մեդիալաբ»

Փետրվար 26,2014 15:20

Հայաստանում կան մարդիկ, որոնք անհասանելի են արդարադատության համար: Փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան առջեւ տեղի ունեցած կրակոցների գործի քննությունը հենց դա ի ցույց դրեց:

«Արդարադատության ձեռքերը չեն կարողանում հասնել այդ մարդկանց: Կա մի խավ, որը ցանկացած հանցագործության կատարելու պարագայում երաշխավորված է, որ չի կրելու պատասխանատվություն»,-«Մեդիալաբին» ասում է Բուդաղյանների փաստաբանը:
Հիշեցնենք, անցյալ տարի, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ապա հրաձգության հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Թեեւ մինչ արյունալի դեպքերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ մամուլում բազմիցս եղել են, այնուամենայնիվ ո´չ նա, ո´չ էլ նրա հարազատները չեն պատժվել: Ավելին, Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրել:

Այս դեպքում եւս, թեեւ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը գործով մեղադրյալներ նրա որդուն` Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Հիշեցնենք նաեւ, որ փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, որով փաստաբանը դատարանից պահանջում էր վերացնել նախաքննական մարմնի հիշյալ որոշումը:

Նյութի մանրամասները կարդացեք –«Մեդիալաբ»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728