ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չգիտի, թե դղյակ ասելով ով ինչ է հասկանում. «Ես տեսել եմ պաշտոնյաների բավականին հարուստ բաներ, էս ինչ ա, բնակարաններ, սեփական տներ»:
Իսկ ինչու՞ Հայաստանի պես աղքատ երկրում հարուստ պաշտոնյաներ չպետք է լինեն: Տիկին Նաղդալյանը զարմանում է` ավելի լավ չէ՞, որ լրագրողները խոսեն աղքատությունից, եւ ավելի քիչ ոգեւորվեն Յանուկովիչի թիմակից պաշտոնյաների ոսկեզօծ դղյակների բացահայտումից. միգուցե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում. «Ուկրաինայում էդ ձեր ասած մարդիկ, որոնց հիմա ստորացնում են, նրանց չեն հարցնում` օրենքո՞վ էր, օրենքով չէր»:
Մեր պաշտոնյաների եւ ուկրաինացի պաշտոնյաների ապրելակերպը հրաժարվում է համեմատել նաեւ մեկ այլ հանրապետական` Աշոտ Աղաբաբյանը: Ինքը երեբեւէ չի հյուրընկալվել Սերժ Սարգսյանի տանը, բայց հաստատ գիտի` տան պատերը ոսկուց չեն. «Եթե մարդը ունեւոր է, էդքան խելք չունի՞, որ իր պատերը ոսկուց չանի»:
Յանուկովիչն այդքան խելք չուներ: Եվ ոչ միայն Յանուկովիչը. «Անխելքներն են նրան նախագահ ընտրել, այսինքն՝ մեկից պրծնելու համար մյուսին են ընտրում»:
Կարդացեք նաև
Ի դեպ, պարոն Աղաբաբյանն ասում է, որ լավ գիտի Սերժ Սարգսյանին` ինքը զինվորի հագուստից, մորուքից բռնած- եկած մարդ է, պատերազմի բովով է անցել, Յանուկովիչ չէ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում՝ Յանուկովիչի դղյակը: