Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի բացատրությունները չի ընդունում

Փետրվար 26,2014 14:35

«Հանրապետականները գտնում են, որ այս շրջանում, երբ որ բանակցություններ են գնում Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության հետ, կխանգարի այս ընթացքը: Բայց դա բացարձակ կապ չունի որևէ բանի հետ, ընդհակառակը, ես կարծում եմ, որ եթե հետաքրքրվող խոշոր ընկերություններ կան, նրանց համար ևս կարևոր կլինի իրավականորեն հասկանալ, թե նախկինում ինչ պատմություններ են կապված եղել Նաիրիտի հետ»,- լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկությունը`Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց եւ արդյունքում՝ հանձնաժողովի ստեղծումը խափանվեց:
«Ակնհայտ է, որ Նաիրիտի հետ կապված, մութ բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան՝ վարկերի, օֆշորային ընկերությունների կապված, և այս հարցերն իրենց պատասխանները պետք է ստանան»,- ասաց պատագամավորը` հավելելով. «Այնքան ակնհայտ խնդիրներ կան այդտեղ, որ առանց ուսումնասիրելու, վերլուծելու, առանց հասկանալու հնարավոր չէ Նաիրիտի ճակատագիրը որոշել: Տեսնում ենք, թե Նաիրիտի հազարավոր աշխատակիցներ ինչ վիճակում են, պարբերաբար ստիպված են լինում բողոքի ակցիաներ կազմակերպել, մոտ 12-15 ամսվա աշխատավարձերի պարտք է կուտակվել: Սա այն ռեսուրսն է, որ մեր արդյունաբերության համար իսկապես կարող է լավ զարգացման հիմք լինել»:
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի բացատրությունները չի ընդունում, բայց հույս ունեն, որ  խորհրդարանական քննարկումները հետագա իրադարձությունների վրա ազդեցություն կունենան: Նաիրտի սնանկացման հարցով իրանական մի ընկերություն դատարանում է, և այդ դատը կայանալու է մարտի 10-ին: Աղվան Վարդանյանը նշեց, որ եթե Նաիրտի սնանկացումը տեղի ունենա, դա նշանակում է, որ ամբողջ շղթան փակվում է, և հնարավոր չի լինի բացահայտումներ անել: «Եթե հնարավոր չեղավ Ազգային ժողովում կազմակերպել հանձնաժողով, մենք պետք է մտածենք և քննարկենք, հրապարակային մի լսում կազմակերպենք՝ հրավիրելով մարդկանց, ովքեր լավատեղյակ են գործընթացին»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728