Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին համոզո՞ւմ են

Փետրվար 26,2014 14:47

«Գիտեմ, որ այդ մասին խմբակցության ղեկավարի հետ խոսվել է, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը: Սակայն մեր մոտեցումը խիստ սկզբունքային է, մեր պայքարի եղանակն էլ դա է»,- «Առավոտին» ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Խոսքը ԱԺ էթիկայի հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցչի աշխատանքը վերականգնելու մասին է: Նախորդ նստաշրջանում այդ հանձնաժողովում ընդդիմությունը մեծամասնություն ուներ եւ սկզբնական շրջանում բավական արդյունավետ աշխատեց: Այնուհետեւ քաղաքական մեծամասնությունը, ձեռնպահ մնալով իր գործընկերների հավանական լրացուցիչ հրապարակային պախարակումներից, փոփոխություններ կատարեց` փոխելով համամասնությունը հօգուտ ՀՀԿ-ի: Արդյունքում ՀԱԿ-ը դադարեցրեց իր մասնակցությունը հանձնաժողովին` կոչ անելով մյուս ոչ իշխանական ուժերին հետեւել իր օրինակին, ինչն առիթ կտա մեծամասնությանը հարցը վերանայել: Սակայն՝ ապարդյուն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728