Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում «գազի հանձնաժողովի» գոյությունը

Փետրվար 26,2014 14:09

«Գազի հարցով» քաղաքական մեծամասնության առաջարկով ստեղծված հանձնաժողովի հետ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հույսեր չի կապում, բայց կարծում է, որ դա մի հնարավորություն է, որ ԱԺ պատգամավորները բարձրացնեն հարցեր, որոնք ընտրողներին լայնորեն հետաքրքրում են: Անկախ հանձնաժողովի գոյությունից, ըստ Փաշինյանի, հասարակությունը պարտավոր է ստանալ կորուստների, կալորիականությանը վերաբերվող հարցերի պատասխանները եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես:
«Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը էժան գազը թողած գնում է թանկ գազ»,- հարցնում է պատգամավորը`նկատի ունենալով իրանական գազը: Նա վստահ է, որ այս հարցն ուսումնասիրության կարիք ունի:

«ՄՄ մտնելու պարագայում պետք է մաքսային տարիֆների փոփոխություն լինի: Հիմա Հայաստանում գազի ներմուծման համար մաքսատուրք սահմանված չէ: Նախնական տեղեկություններով, դա ՄՄ-ում սահմանված է: Սա չի՞ նշանակում որ ՄՄ մտնելով, մենք արհեստականորեն թանկացնում ենք այն գազը, որը ներմուծում ենք Իրանից: Սրանք հարցեր են, որ, անպայման, պետք է քննարկել, օրակարգում պահել եւ այդ առումով, ես, անկեղծ ասած, կարծում եմ, խնդիրը ոչ թե զուտ գազային հանձնաժողովի գործունեությունը եւ նրա հետ կապված հույսերն են, այլ քան կա հանձնաժողովը, նշանակում է, որ այս հարցերը մնում են քաղաքական օրակարգում`քննարկման մակարդակում»,- ասաց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728