Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. « Սա ցույց տվեց նախկին խորհրդային պետություններին, որ կարող են նաև ոչ ասել Ռուսաստանին»

Փետրվար 26,2014 14:07

«Ուկրաինայում կատարվածի արդյունքում բացահայտվեցին ռուսական ազդեցության սահմանները, և ՌԴ-ն կորցրեց Ուկրաինային՝ որպես Մաքսային միության և Եվրասիական միության պոտենցիալ անդամ: Պուտինն անձնապես վատ իրավիճակի մեջ հայտնվեց»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա իր հիասթափությունը հայտնեց, որ ոչ ՀՀ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը Ուկրաինայում կատարվածից դասերը չեն քաղում: Պարոն Կիրակոսյանը Ուկրաինայի իրադարձությունները համարեց «Արյունալի կարմիր նարնջի հեղափոխություն» ու հավելեց. «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այն վեր է զուտ ընդդիմության և իշխանության միջև կոնֆլիկտ լինելուց, և վերջին շաբաթների ընթացքում իրադարձությունները վերածվել են մրցակցության՝ արևմուտքի և Ռուսաստանի միջև»:

Հարցին՝ Ուկրաինայում կատարվածը Ռուսաստանի համար անակնկա՞լ էր, թե՞ ՌԴ-ն այս պահին չէր ցանկանում հակամարտության մեջ մտնել Արևմուտքի հետ, պարոն Կիրակոսյանն այսպես պատասխանեց. «ՌԴ-ն հենց սկզբից չգիտեր, թե ինչ է կատարվում, վերջում Ռուսաստանը որոշեց անմիջականորեն չներգրավվել գործընթացում և ձեռքերը հեռու քաշել: Այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, կարող է ստիպել Ռուսաստանին քաղաքականությունը փոխել Հայաստանի հանդեպ, ավելի հարգալից վերաբերվել Հայաստանին»:

Պարոն Կիրակոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Եվրոպական խորհրդարանի և Ուկրաինայի ընտրությունները նույն օրն են կայանալու:
Այնուհետև պարոն Կիրակոսյանը Ուկրաինայում կատարվածը ներկայացրեց Ռուսաստանի տեսանկյունից ու շեշտեց. «Այս իրավիճակը բացահայտեց Պուտինի անձնական թույլ դիրքը: Սա նաև ցույց տվեց նախկին խորհրդային պետություններին, որ կարող են նաև «ոչ» ասել Ռուսաստանին: Մյուս կողմից էլ ՝ ՌԴ-ն Սոչիի օլիմպիադայի վրա ծախսելով հիսուն միլիարդ դոլար՝ PR ծրագրերի համար, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի իմիջը վնասվեց»:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է, որ Ռուսաստանում Պուտինի դիրքերը վտանգված են: Որպես դրական հետևանք՝ ՌԴ-ի համար պարոն Կիրակոսյանն առանձնացրեց այն, որ հանձին Յանուկովիչի՝ ՌԴ-ն ազատվեց այն նախագահից, ում երբեք չի համակրել: Զուգահեռներ տանելով ՀՀ-ի և Ուկրաինայի միջև՝ պարոն Կիրակոսյանն ասաց. «Ուկրաինան Հայաստանից տարբերվում է, բայց կան մի շարք նմանություններ, ինչպես օրինակ, տնտեսական անհավասարությունը և հասարակական դժգոհությունը: Ուկրաինայից դասեր կարող են քաղել նաև հայ օլիգարխները, որոնց հիմնական դասն այն է, թե ինչ տեղի ունեցավ, երբ Յանուկովիչը փախուստի դիմեց»:

Կապված Ուկրաինայի ապագայի հետ պարոն Կիրակոսյանն ասաց, որ չի կարծում, թե Ուկրաինան մասնատվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728