Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չհարգեց մարտի մեկի զոհերի հիշատակը

Փետրվար 26,2014 14:04

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը այսօր ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ներկաները ոտքի կանգնեցին, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդ պահին դուրս եկավ դահլիճից: «Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ: Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում»,- լրագրողների հետ զրույցում իր քայլն այսպես մեկնաբանեց պատգամավորը:

Լրագրողներից մեկի դիտարկմանն, արդյոք սա պատասխա՞նն էր մի քանի օր առաջ Ուկրաինայի զոհերի հիշատակը հարգելու Լեւոն Զուրաբյանի առաջարկի առիթով Մարգարիտ Եսայանի արտահայտած տեսակետին, Փաշինյանն ասաց, որ իր քայլը նախկին դեպքի պատասխանը չէ, այլ կոնկրետ փաստի արձանագրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728