Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համագործակցության փաստաթղթերի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Փետրվար 26,2014 14:02

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ պետություն-մասնավոր հատված հարաբերությունների հստակեցման և կանոնակարգման գործընթացները, որոնց տնտեսական շահավետությունն արդեն տեսանելի է երկրի ագրարային և վերջինիս առնչվող մյուս համակարգերում:

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այս ուղղությամբ կատարվեց հերթական քայլը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանին, ՀՀ պահածոյագործների և հյութ արտադրողների իրավաբանական անձանց միության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանին, ՀՀ կաթնամթերք արտադրողների իրավաբանական անձանց միության տնօրեն Ղուկաս Բունիաթյանին, նշված ոլորտները ներկայացնող մի շարք խոշոր միավորումների ղեկավարների:

Օրակարգում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և նշված միությունների միջև համագործակցության հուշագրերի վավերացումն էր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության միջև բուսաբուծության և պահածոյագործության բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կաթնամթերք արտադրողների միության միջև կաթնամթերքի արտադրության ոլորտի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ հուշակագրերը ներկայացվում են(կից փաստաթղթով):

Ողջունելով մասնակիցներին կարևոր փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Եվ քանի որ գյուղատնտեսության զարգացումը համահունչ պետք է լինի վերամշակող արդյունաբերության հետ, ուստի հարաբերությունների կանոնակարգման նոր հրամայական է առաջացել: Այսօր վավերացված հուշագրերը համոզված եմ էական դերակատարում են ունենալու ինչպես նշված ոլորտների զարգացման, այնպես էլ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից»:

Հուշագրերը ստորագրելուց ընկերությունների ղեկավարներն ողջունելի համարեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնողականությունը՝ խնդիրների համատեղ լուծման քաղաքականության ուղղությամբ կատարվող քայլերի համար: Նրանց կարծիքով միություններով աշխատելն անհամեմատ ավելի արդյունավետ է, սակայն երբ նշված միությունները համագործակցում են նաև համապատասխան նախարարության հետ, դա արդեն նոր որակ է, զարգացման ու առաջընթացի կայուն երաշխիք:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728