Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը կունենա իր բրենդը

Փետրվար 26,2014 13:47

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանում տեղի ունեցած «Ազգային բրենդի ռազմավարություն. անելիքներ և հեռանկարներ» խորագրով շնորհանդեսին ներկա էին ամերիկյան «GK Brand» ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նրանք 2014թ.-ի փետրվարի 20-ին Կառավարությունում ստորագրել են պայմանագիր երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարության մշակման վերաբերյալ:
«Ազգային հզոր բրենդը կօգնի ապահովել Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ՝ ներդրումային հոսքեր ապահովելով և հետաքրքրություն առաջացնելով արտահանվող տեղական ապրանքների, ծառայությունների հանդեպ: Բրենդի մշակումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար. այս ոլորտը մշտապես եղել է Հայաստանի կայուն աճի գրավականը»,-ասաց Արման Խաչատրյանը:

Վ. Քալայջյանը ներկայացրեց ազգային բրենդի ռազմավարության մշակման հիմնարար սկզբունքները և իրավիճակային վերլուծությունը տարածաշրջանային և միջազգային համատեքստում: «Ես եզակի հնարավորություն եմ ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում հետևել հայրենիքիս զարգացմանը մինչ այն պահը, երբ այն պատրաստ է բրենդային հաղորդակցության միջոցով կիրառելու տեխնոլոգիական ու ռեսուրսային նորագույն գործիքները՝ երկրի կայուն աճը խթանելու նպատակով»,- ասաց Վ. Քալայջյանը և ավելացրեց, որ շատ ուրախ է օգնել Հայաստանին իր մշակութային հարստությունն աշխարհին փոխանցելու գործում:

Վերջում նա նաև խոսեց աշխատանքային թիմի մասին. «Ընկերության աշխատանքային թիմը կազմված է միջազգային մրցանակակիր փորձագետներից, ռազմավարության մշակման, նախագծման և ստեղծարար աշխատանքի մասնագետներից, որոնք բարձր մակարդակում տիրապետում են թվանշային, վեբ և շարժական տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի, երկրի բրենդավորման և փաթեթավորման գործիքներին: Ընկերությունը գործընկեր գրասենյակներ ունի աշխարհի 25 երկրներում»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728