Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը ուզում է խնայել պետության փողերը եւ ըմբռնումով է մոտենում կուսակցությունների նախաձեռնությանը

Փետրվար 26,2014 13:27

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱԱԽ երեկվա նիստի քննարկումներին, խոսելով Հայաստանում այլընտրանքային պատիժների օրենքի կիրառման մասին:

Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ` ԱԱԽ ում քննարկվել ու հավանության է արժանացել Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Ըստ նրա` Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ նվազ հանցագործության համար չազատազրկվեն` «Փորձը ցույց է տվել, որ ուղղիչ աշխատանքային գաղութներում մարդիկ չեն ուղղվում, և պատիժը կրելուց հետո էլ կրկին հանցագործություններ են անում:  Նվազ հանցագործություն գործած անձը ցանկալի է չազատազրկվի, այլ ենթարկվի կոնկրետ հոգեբանական ճնշման: Դա կլինի` տնային կալանք, հատուկ ձեռնաշղթաների համակարգի կիրառում, ասենք տեղաշարժը վերահսկվելու է տեխնիկական հատուկ միջոցների միջոցով»,- նշեց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում, եթե օրինակ այսօր մեկ դատապարտյալի վրա օրեկան ծախսվում է 3600 դրամ, օրենքի կիրառումից հետոօրական կծախսվի 410 դրամ:

Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ`հայեցակարգը ԱԱԽ-ի նիստում հավանության է արժանացել, մնում է աշխատանքներ տարվեն նրա իրականություն դառնալու ուղղությամբ:

Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ վերոնշյալը կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում եւ որպեսզի մեզ մոտ էլ այն իրականանա, բնականաբար պահանջվելու է ֆինանսական աջակցություն:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում չորս ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը,Արթուր Բաղդասարյանը  պատասխանեց, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կառավարությունը, վարչապետին փոփոխելու խնդիր չեն քննարկել . «Մենք էլ որպես կոալիցիայի անդամ, հավատարիմ ենք մեր կնքած հուշագրին: Չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հաջողության չի հասնի՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը: Իսկ թե ինչպես եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը՝ ըմբռնումով: Տրամաբանական է, որ կարող են լինել տարբեր առաջարկություններ: Մենք չպետք է նրանց նախաձեռնությունները դատապարտենք»,- հավելեց Արթուր Բաղդասարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728