Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտցիները» հիասթափված են քվեարկությունից, բայց պայքարը չեն դադարեցնի

Փետրվար 26,2014 13:26

«Նաիրիտցիները», ինչպես նու ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը հետեւողական են լինելու, որպեսզի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոստումը պահի, եւ աշնանն արդեն «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն աշխատի: Խորհրդարանական քվեարկության արդյունքները ոչ ընդդիմադիր պատգամավորներին, ոչ նաիրիտցիներին չեն բավարարել, բայց չեն էլ ընկճել: Քվեարկությունից անմիջապես հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպեցին խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ասացին, որ հետեւողական են լինելու ու դրա համար իրենց պետք է նաեւ նաիրիտցիների աջակցությունը: Առաջիկայում հարցը կքննարկվի եւ մասնագիտական, եւ քաղաքական, եւ հանրային հարթակներում:
«Ափսոս մի քիչ ուշացել ենք, երկու-երեք տարի առաջ պիտտի հանձնաժողովը լիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում նկատեց ցուցարարներից մեկը: «Լավ է ուշ, քան երբեք»,- հավելեց մեկ ուրիշը:
«Սա շատ կարեւոր հարց է, մարդկանց ճակատագրերի հարց է եւ պետք էր որ մի քիչ լուրջ մոտենային այս հարցին»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը: Նա պայքարը մտադիր է շարունակել, եթե այն «խելացի ձեւով շարունակվի, սադրանքներ չլինեն»:
Մեկ այլ ցուցարար, Հայկազ Ֆրանկյանն էլ այսպիսի կարծիք հայտնեց. «Իրանք վաճառել են գործարանը, փողերը կերել են, պիտի դատարանի առաջ կանգնեն: Իրանք իրավունք չունեին ճապոնական գիծը չինացիներին ծախելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728