Քիչ առաջ 44 կողմ, 54 դեմ , 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով խորհրդարանը մերժեց «Նաիրիտ» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի առաջարկը:
Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է նման հանձնաժողով ստեղծելուն, բայց քաղաքական եւ տնտեսական տեսակետերից գտնում են, որ հանձնաժողովի ձեւավորումն այս պահին իր նպատակին չի ծառայի:
Ի դեպ, այս պահին ԱԺ-ի մոտ նաիրիտցիները ցույց են անում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ