Դեռեւս փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ներքին զորքերի նախկին հրամանատար, ԱԺ ՌՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) իրեն է ներկայացրել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը։ Այնուհետեւ ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե Գ. Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հրաժարվել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Տեւական ընդմիջումից հետո երեկ խորհրդարան էր եկել Գ. Գրիգորյանը, որին էլ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց։
– Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ հրաժարվեցիք ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ Ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Տեղեկություններ կան, որ պատրաստվում եք Ձեր պատգամավորական մանդատից եւս հրաժարվել, արդյոք այդպես է։
– Ես չգիտեմ, թե ինչու է դա շահարկումների առիթ դարձել, բայց եթե դուք նախորդ տարի հետեւած լինեք, կիմանաք, որ ես շուրջ երեք ամիս հիվանդանոցում եմ եղել, դրա համար էլ ես եմ խնդրել, որ մի քիչ թեթեւացնեն։ Մանդատի հետ կապված էլ՝ նման բան չկա։
– Տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ լուրջ խոսակցություն եք ունեցել այդ թեմայով…
Կարդացեք նաև
– Նման թեմա չկա ու չի էլ եղել, որովհետեւ ես ոչ օլիգարխ եմ, որ իբրեւ թե տեղեկություններ կային, թե ես ընտրությունների ժամանակ մեծ ծախսեր եմ արել, այժմ էլ պահանջում եմ, սուտ է, նման բան չկա։ Պարոն Ծառուկյանն էլ տեղյակ է, որ ես իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Իսկ մանդատի մասին որեւէ խոսակցություն չի եղել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում