Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անվստահության հարցը հասավ ԱԴԿ-ին. «Ժողովուրդ»

Փետրվար 26,2014 11:35

ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անհաջող փորձից հետո տեղեկություններ տարածվեցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է առանձին հանդես գալ այդ առաջարկով։ Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը որոշում է կայացրել հենց իրենց կուսակցության անունից, բոլորից անկախ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել, քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերին դա չի հաջողվում։ Երեկ Խ. Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե դեռեւս սպասում է քաղաքական զարգացումներին։

– Պարոն Քոքոբելյան, իսկապե՞ս Ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Դուք պատրաստվում եք անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը։ Ի՞նչ փուլում են գտնվում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։

– Իրավացի եք, ես այդ մասին խոսել եմ, ես գտել եմ ու հիմա էլ գտնում եմ, որ կառավարության հրաժարականը երբեւիցե ավելի ակտուալ չի եղել, քան այսօր։ Ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիրները եւ նաեւ ՀՀ-ի ճակատագրով մտահոգ ԱԺ պատգամավորները պարտավոր են ուղղակիորեն ձեռնամուխ լիներ այդ խնդրի լուծմանը։ Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այդ ինչի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ձեր կողմից նշված խմբակցությունները, ինձ համար դա խիստ անհասկանալի է։

– Իսկ գուցե իրենցից պարզեի՞ք, թե ինչու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Այդ հարցի շուրջ զրուցե՞լ եք ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

– Բնականաբար որոշակի պարզաբանումներ փորձել եմ լսել, եւ գոնե ինձ համար դրանք հիմնավոր չեն։ Բայց կառավարության հրաժարականին հասնելու համար կարեւոր է հասնել եւ ոչ թե ուղղակի պահանջել, կիսում եմ այդ կարծիքը։ Սակայն նախ եւ առաջ պետք է գործընթաց սկսել, առանց գործընթաց սկսելու հստակ չէ, թե ինչ է կատարվում։ Եվ այդ գործընթացն ընդհանրապես չսկսելը ճիշտ չեմ համարում մեր՝ ընդդիմադիրներիս համար, այդ թվում նաեւ իմ։

– Այդ դեպքում Ձեզ ի՞նչն է խանգարում այդ գործընթացն առաջինը սկսել, նախաձեռնել։

– Զարգացումները ցույց կտան, թե դա ոնց կանենք, բայց որ դրա անհրաժեշտությունը կա, անհերքելի իրողություն է։ Բնականաբար, այսօր անվստահություն հայտնելու համար ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ը, ինքնաբավ չի կարող լինել, դրա համար պետք է մտածել այն մարտավարությունը, որը, ինչու չէ, իշխանական պատգամավորներին… ինչու չէ, նաեւ ակնհայտ է ու տրամաբանական այն առումով որ իշխանության կողմնակիցները եւս պետք է «կողմ» քվեարկեն այդ ամենին։ Իսկ դա կլինի հասարակական ճնշման տակ, հանրային ավելի մեծ շրջանակների ընդգրկմամբ, պետք է անցնել ավելի լայն աջակցություն ձեռք բերելու, հնարավորություն ստեղծելու, միայն այդ պարագայում կարելի է արդյունքի հասնել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728