Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22 շենքի բնակիչ, 29-ամյա Գրիգորի Վարդանյանը Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած BMW մակնիշի 81 RO 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ . Վարդանյանը ծառայում էր Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվեն ՌԴ զինվորական դատախազություն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում