Փետրվարի 26-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Տառերի Պուրակի» մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածից (24-րդ կմ) արգելափակումից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Կրայսլեր» մակնիշի 89 SS 088 պետհամարանիշով ավտոմեքենան:
ԱԻՆ