Համահայկական ձմեռային առաջին խաղերի ծրագրով մեկնարկային օրը պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ սնոուբորդիստուհիները:
Կանանց պայքարում մեդալակիրների եռյակը կազմեցին Երեւանի ներկայացուցիչները՝ Լուսինե Հարությունյան, Անի Ստեփանյան, Մարինա Թովմասյան հաջորդականությամբ: Տղամարդկանց մեջ հաղթեց հրազդանցի Թեւոս Թորոսյանը, նրա համաքաղաքացի Մոնթե Հարությունյանը բավարարվեց երրորդ տեղով, իսկ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան բարձրացավ Հայկ Հարությունյանը՝ Ծաղկաձորից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ PANARMENIANGAMES-ի