Թեղենիս լեռան լանջին անցկացվեցին հսկա ոլորավայրէջքի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնցում եզրագիծն առաջինը հատեցին Թբիլիսիի ներկայացուցիչները:
Տղամարդկանց պայքարում մրցանակակիրների եռյակը կազմեցին Նիկոլոզ Կոզանիշվիլին (Թբիլիսի), Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը (Նովաթո) եւ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր):
Կանանց մրցակցությունում հավասարը չունեցավ Թամար Բարբարյանը (Թբիլիսի): Նրան հաջորդեցին Եվա Պապոյանը (Ծաղկաձոր) եւ Սիրանուշ Մաղաքյանը (Վանաձոր):
Վաղը կտրվի հատուկ ոլորավայրէջքի մեկնարկը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ PAN Photo-ի