Լրահոս
Օրվա լրահոսը

Թույն գաղափարների ֆինանսավորում Awesome-Հայաստան հիմնադրամի կողմից

Փետրվար 25,2014 22:00

Ի՞նչ կարելի է անել 1000  դոլարով: Ինչպես կասեր մեծն Էյնշտեյնը՝ ամեն ինչ հարաբերական է: 1000$-ով գուցե Յանուկովիչի դղյակի դռներից մեկի բռնակն էլ չկարողանայիք գնել, բայց գուցե մի դաշնամուր գնեք՝ Երեւանում մի հանրամատչելի տեղ դնելու համար, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գալ եւ նվագել… Հենց այդպես էլ կվարվի Awesome-Հայաստան հիմնադրամի  կողմից հունվար ամսվա 1000 դոլար արժողությամբ դրամաշնորհը ստացած  Հասմիկ Էվոյանը:

Արդեն հինգ մարդ (կազմակերպություն) ստացել է Awesome-Հայաստան հիմնադրամի 1000 դոլար արժողությամբ դրամաշնորհը: Յուրաքանչյուր դեպքում խիստ տարբեր նախագծեր են եղել: Յուրաքանչյուր ամիս՝ մի հաղթող՝ իր յուրօրինակ նախագծով:

Հիմնադրամի գաղափարի հեղինակներից մեկը՝ Ալբերտ Պողոսյանը ասում է, որ ամեն ամիս քսանից մինչեւ հիսուն նախագիծ է եղել, հիմնադրամի 40 հոգաբարձուները, որոնցից յուրաքանչյուրն ամենամսյա իր լուման է ունենում դրամաշնորհի գումարի մեկտեղման մեջ, քվեարկել եւ ընտրել են այդ ամսվա ամենաթույն նախագիծը: Ամիս է եղել, որ ստիպված են եղել ընտրել թույլերի միջից լավագույնին, ամիս է եղել, որ թունդ քննարկումների արդյունքում են ընտրել լավերի միջից լավագույնին: Սակայն Ալբերտը հույս ունի, որ ամենալավ, ամենաօրիգինալ եւ ամենահետաքրքրիր առաջարկները դեռ առջեւում են: «Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ… մենք չունենք տարիքային սահմանափակում, յուրաքանչյուրը կարող է դիմել մեզ, միայն թե՝ նախագիծը լինի յուրահատուկ, անկրկնելի, լինի այնպիսի բան, որ դեռ չի եղել Հայաստանում, թեկուզ չնչին չափով, բայց փոխի Հայաստանի «գաղջ մթնոլորտը», ազդի հասարակության գոնե մի շերտի վրա, թեեւ որքան լայն շերտի, այնքան լավ»: Ալբերտն ասում է, որ հիմնադրամի հոգաբարձուների ցանկությունն է, որ այդ գումարը, որքան էլ՝ փոքր, բայց ամբողջությամբ ծածկի ողջ նախագիծը, համաֆինանսավորման կարիք չլինի: «Ամենակարեւորը, որ հիշվող նախագիծ լինի, չեմ ասում՝ մնայուն, բայց՝ հիշվող, որ մարդիկ նկատեն այն ու հիշեն»,-ասում է Ալբերտ Պողոսյանը:

Այս փոքր դրամաշնորհը ստանալու համար ոչ երկար-բարակ ծրագրեր է պետք գրել, ոչ հաշիվ-ապրանքագրեր կազմել, ընդամենը կարճ ձեւակերպել ձեր «թույն» գաղափարը, բացատրել, թե ինչի՞ վրա եք կոնկրետ ծախսելու 1000$ գումարը եւ դիմել Awesome Հայաստան հիմնադրամին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728