Եվրոպական ավելի քան 27 երկրների շուրջ 270 շախմատիստներ, որոնցից 130-ը գրոսմայստեր է, իսկ մոտ 200-ը՝ կրում է միջազգային կոչումներ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում երկու շաբաթ կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին, այլեւ Աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճող 23 շախմատիստներին որոշելու համար:
Chessfed.am-ը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սահմանվել է 160 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ, որից 25 հազարը՝ հիմնական, 15 հազարը՝ հատուկ, մրցանակներ: Չեմպիոնը կպարգեւատրվի 20 հազար եվրոյով: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ամենից շատ մասնակիցներ ունենալու է Հայաստանը՝ մոտ 80:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև