Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը հակադարձում է Մարտուն Գրիգորյանին

Փետրվար 25,2014 21:40

«Հերթական անգամ տեսանք, թե տղամարդկային որակներ դրսևորող որոշ պատգամավորներ ինչպես են հլու հնազանդ կառավարվում մի ինքնասիրահարված կիսաշրջազգեստավոր էակի կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ «չափերդ ճանաչեք» հորդորին, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Շարունակելով Կարեն Ավագյանը նշեց. «Երևի թե լավ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն: Խոսքս թե իմ համեստ անձնավորության, թե այն քաղաքական ուժի մասին է, որը ես ներկայացնում եմ: ՀՀԿ-ականները տարբեր լեզուներ գիտեն, այդ թվում օտար, բայց հրաշալի տիրապետում են հայերենին՝ իր բոլոր դրսևորումներով: Քաղաքական ելույթներիս ի պատասխան վիրավորանքներ և վերջնագրեր հնչեցնողներին պատրաստ եմ լեզուների դասեր տալ՝ ամերիկացի դիվանագետ Վիկտորիա Նյուլանդի՝ ԵՄ-ի մասին ասվածի ոճից սկսած մինչև ուսանողական պատանեկան տարիների տղայական խոսակցություններ: Չափերդ ճանաչեք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. David says:

    Է, Կարենչիկ, Կարենչիկ, բանա սեր Սերժանտի նման լեզուներ գիտես, բայց արդյունքում դատարկ ինքնասիրահարված տակառ ես, հիվանդ ինքնասիրահարված:

  2. Maxim says:

    Ահա և թաղի խուժանի ինտելիգենտ տեսակը։

  3. Կարո Մելիքյան says:

    Ահա եւ թայֆայի արդեն պատրաստ ռեզերվը։

  4. Արսեն Պետրոսյան says:

    Անեկդոտը գիտեք որն է, որ Մարտունիկ Գրիգորյանը պատգամավոր է, այ հիտային անեկդոտ, էն էլ ԲՀԿ-ից, Ծառուկյանից աչք ու երեսից ընկած, նրա շալվարի փեշերից կախված մեկը, էդ Մարտունիկի ու իրա պապայի հանցանքները պրծան հա? էլ հիշող չկա? ինքն էլ արդեն պատգամավոր է դարձել? տղեն կարող է խոսա հա ուրիշների դեմ ու մոտ? վայի, ողբամ զքեզ հայրենիքս, ու կուսակցություն,որի կուսության մեջ կա նաև Մարտունիկ Գրիգորյանը

  5. Տիտալ says:

    Էս կոմսոմոլը Շմայսից էլ վտանգավոր է, նա գոնե իր էությունը չի թաքցնում: Մարտունիկը իր կյանքով “խառոշի” է, այդպիսին էլ կման, դա ավելի հանդուրժելի է, քան էս “նժդեհականը”, նա վաղը կոսմոպոլիտ էլ կդառնա, եթե կերամանը կոսմոպոլիտների ոտքերի մոտ լինի:

  6. Ալեքսանդր says:

    Tital, Շմայսը տղա է, տղամարդկային կերպար անգամ իր կրիմինալով, իսկ Մարտունիկը ..ինչ ասեմ, դրան չի էլ կարելի ինչ-որ մեկի նույն նժարին դնել, երազախաբ եղած մի տղա, որի համար պապան մանդատ առավ ու տվեց խաղալու, նրա ինչ տեղն է ԱԺժն. իր լավագույն երազում ինքը չէր կարող էդ տեսիլքը տեսնել, ճիշտ է ասում Արսեն Պետրոսյանը վերևում գրող ընկերը

  7. Karen says:

    Տղա ջան, Արսեն ջան, հո դու մազոխիստ չես, ինչի ես քեզ տանջում, էդ պատվերների տակ ինչի ես մտնում: Բերանդ էլ չբացես, գիտենք ինչ ես ասելու:Չես կարողանում պաշտպանվել, դու էլ , տերերդ էլ, ախր, փռել են արեւի տակ, կամ թաքնվեք, կամ հաճույք ստացեք:Ինչ ես վաստակում, քեզ նման մի աբիժնիկի գլուխշոյանքը, ուր ես հասնելու: Թե անում ես էլի,մինչեւ քեզ շպրտեն:

  8. Աշոտ says:

    Ուսանողական տարիներին դու պատերի տակ փախած ման էիր գալսի Կարենչիկ, դու դրանից մի խոսա այ տասովշիկ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728