Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսն իր դեսպանատան տարածքն ընտրել է Առինջ գյուղում

Փետրվար 25,2014 20:53

ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում Բելառուսի հանրապետությանը Կոտայքի մարզի Առինջ գյուղում  հողամաս ձեռք բերելու թույլտվություն կտա:Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Հողամասը, ինչպես նշված է կառավարության կայքէջում, ձեռք է բերվելու ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը տեղակայելու համար:

Բելառուսի Հանրապետությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում կգնի 2 հողատարածք`գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 եւ 9/1 հասցեներում գտնվող 0,3747հա եւ 0,1624հա հողամասերը:

Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ հետագայում հնարավոր է Հայաստանի հանրապետությունն էլ Բելառուսում դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու անհրաժեշտություն ունենա, (ներկայումս ՀՀ դեսպանության տարածքը վարձակալությամբ է տրված այդ երկրում), ուստի կառավարությունը գտնում է, որ պետք է թույլատրել այդ հողատարածքի ձեռքբերումը:

Հաշվի առնելով, որ Առինջ գյուղում է գտնվում նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի շքեղ առանձնատունը, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունեն, Լուկաշենկոյին Հայաստանի օդանավակայնում անձամբ Ծառուկյանն է դիմավորում, ապա զարմանալի չէ, այդ երկրի դեսպանության տեղակայման վայրը ոչ թե Երեւանում, այլ Առինջ գյուղում է ընտրվել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728