Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը գզող-քրքրող սարք է պահանջում

Փետրվար 25,2014 20:33

Այսօր գյուղնախարար Սերգո Կարապետյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրված Շիրակի մարզի Բասեն գյուղի   գյուղապետ Համլետ Պետրոսյանը նախարարին հյուրընկալեց նաև իր գյուղում գտնվող ոչխարների ֆերմա: Լրագրողների հետ զրույցում էլ գյուղապետը ներկայացրեց իր մտահոգությունները անասնապահական այս ճյուղի զարգացման վերաբերյալ:

«Մեր գործունեությունը, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական, միայն թե որոշակի պահեր կան բրդի իրացման, անասնագլխաքանակի միանգամից տանելու հետ կապված, խնդիրներ ունենք, բայց ոչինչ, դրանք բոլորը հարթվող են: Մենք նախագիծ ենք ներկայացրել փոքր ու միջին բիզնեսի զարգացման ծրագրով բրդի վերամշակման, դզող-քրքրող լվացնող սարքեր ձեռք բերելու համար: Մեր ամբողջ եկամուտը բրդի ու գառի մեջ է, որպեսզի կարողանանք ավելի եկամտաբեր դարձնել ոչխարապահությունը,  գառը արդեն իսկ սկսել ենք իրացնել, բուրդն էլ չենք ուզում ոչնչացնել:

Տարածաշրջանում, եթե մենք կարողանանք տեղադրել բրդի գզող-քրքրող վերամշակող սարքերը, բավականին լուրջ արդյունքներ կունենանք, բուրդը կարող ենք ներկրել  և վերամշակել, նույնիսկ արտադրություն կազմակերպել վերմակների»,- ասաց գյուղապետը:
Ըստ Համլետ Պետրոսյանի,  իրենց գնորդները` պարսիկները, այս տարի չեն գնել ոչխարները` պատճառաբանելով, թե կարմիր ու սև չեն, իրենք էլ խորամանկ քայլ են արել, Արմավիրի մարզից կարմիր խոյեր են բերել, որպեսզի ապացուցեն, որ կարմիր ոչխար ունենալն էլ իրենց համար պրոբլեմ չէ:

«Ամեն ինչ էլ ունենք, մենակ թե իրացրեք»,- եզրափակեց գյուղապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728