Փետրվարի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ հանդես է եկել ելույթով դասախոսական կազմի և ուսանողության առջև։
Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և դրանց իրականացմանն ուղղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը։
Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների, ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ։
ԼՂՀ